Կորոնավիրուս 

Որքան գումար է ԲՀԿ-ական պատգամավորը ծախսել կորոնավիրուսից բուժվելու համար

analitik.am

Իմ գործընկերներից շատերը վարակվեցին կորոնավիրուսով, տնային պայմաններում բուժում էին ստանում, բաց մենք չտեսանք, որ մեր առողջապահական համակարգը նրանց բուժումն անվճար կազմակերպի: Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ տիկին Պողոսյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք պարետատնից դեղորայք, բուժում առաջարկել են, պատասխանը բացասական է եղել:

Պատգամավորը նաև ասել է, որ իր բուժումն արժեցել է 400-500 հազար դրամ. «Ինչո՞ւ մենք մեր քաղաքացիներին բուժում չենք առաջարկում, իսկ օտարերկրացիներին առաջարկում ենք»:

ԲՀԿ-ն դեմ է արտակարգ դրության երկարաձգմանը:

Նույն շարքից