Քաղաքականություն 

Մենք պատասխանատվություն ենք ստանձնում ու կօգնենք լուծել Ղարաբաղի հարցը. Իրանցի պաշտոնյա

analitik.am

Իրանը նախաձեռնությամբ է հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, որտեղ առաջատարի դերակատարում ունեն տարածաշրջանի երկրները: Այս մասին հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում ու կօգնենք լուծել ճգնաժամը»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Իրանական կողմը մասնավորապես Ռուսաստանի մասով ասել է, որ այդ երկիրը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ այն ցույց է տվել իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում:

 

Նույն շարքից