Կորոնավիրուս 

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 1.5 մլն-ը

analitik.am

 

«Քովիդ-19» կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում համավարակի սկզբից ի վեր մահացել է 1 502 775 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներ են ԱՄՆ-ն (279 971), Բրազիլիան (174 531), Հնդկաստանը (138 712), Մեքսիկան (107 565):

Կորոնավիրուսով վարակման ցուցանիշը ողջ աշխարհում դեկտեմբերի 3-ի տվյալներով հասել է 65 023 818-ի: Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում (ավելի քան 14 մլն), Հնդկաստանում (ավելի քան  9.5 մլն), Բրազիլիայում (մոտ 6.5 մլն), Ռուսաստանում (ավելի քան 2.3 մլն), Ֆրանսիայում (ավելի քան 2.2 մլն):

Կորոնավիրուսի համավարակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր մարտի 11-ին:

Նույն շարքից