Սպորտ 

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

analitik.am

 

Տոկիոյի օլիմպիական խաղերին նախորդող ժամանակահատվածը հագեցած է մարզական ծրագրերով: Հունվարի 12-ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում, իսկ կանանցը՝ Օլիմպավանում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Երկուական մարզիչների ղեկավարությամբ պարապող թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ-մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները:

Ծանրորդների նախնական մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1-7-ը անցկացվելիք Հայաստանի առաջնությունում:

Կհաջոոդեն դարձյալ հավաքներ և մարզումներ, որոնցում մասնագետները պետք է ընտրեն այն ծանրորդներին, ովքեր մեր երկիրը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Մրցաշարը օլիմպիական՝ վարկանիշային է և ըստ մրցակարգի պետք է իրենց ունակությունները դրսևորեն այն մարզիկները, որոնք խաղեր մեկնելու համար պետք մասնակցեն միջազգային վարկանիշային առնվազն վեց մրցաշարի:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ ըստ էության, մեր երկիրը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:

 

Նույն շարքից