Բիզնես 

Հայաստանի տնտեսական գերակայությունները համահունչ են ՀԲ-ի ու ԱՄՀ-ի մոտեցումներին

analitik.am

Ավելի քան քսան տարվա համագործակցության ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ Համաշխարհային բանկի ներդրումները կազմում են 2 միլիարդ դոլար, որոնք ծառայել են 100 ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով որպես նախարար իր առաջին մամուլի ասուլիսը, որն անցկացվեց հոկտեմբերի 15-ին, նվիրեց ՀՀ վարչապետի` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցությանն ու դրա արդյունքների ներկայացմանը:

 

«Հոկտեմբերի 10-12-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին, որը պարբերաբար անց է կացվում` քննարկելու բոլոր անդամ երկրների հետ գլաբալ տնտեսական առաջնահերթությունները, աշխարհում տնտեսական զարգացման միտումները, գնահատվում ու կանխատեսվում են հետագա գործունեության ռիսկերը ու նախանշվում են այն ուղղությունները, որոնք շեշտադրվելու և աջակցվելու են միջազգային կազմակերպությունների կողմից»,-ասաց նախարարը:

 

Նա տեղեկացրեց, որ ՀԲ ռեսուրսները տեղաբաշխվել են, հիմնականում, տնտեսության կառուցվածքային բարեփոխումների, ինստիտուտցիոնալ բարփոխումների, շուկայական տնտեսությանն անցման ու դրան հարիր կառուցակարգերի ձևավորմանը` հիմնական նպատակ ունենալով բարձրացնել ժողովրդի բարեկցությունը, ապահովել նրանց աշխատատեղերով:

 

 Ճշմարիտյանը նշեց, որ Համաշխարհային բանկի հետ գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 միլիոն ԱՄՆ դոլար տեղաբաշխել 13 ծրագրերին, որոնք ուղղվելու են զարգացման քաղաքականության ապահովմանը, որի մեջ շեշտադրված է գործարար միջավայրի բարելավումը, ներդրումային միջավայրի կայունացումն ու ներդրումների համար առավել բարենպաստ ռեժիմներ սահմանելու հարցերը:

 

«Տարեկան ժողովի շրջանակներում տարբեր քննարկումների ժամանակ շեշտադրվել է, որ ՀՀ-ն եղել է իր պատրավորությունները ժամանակին ու արդյունավետ կատարող երկիր: Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմադրամը լիահույս են, որ մեր հետագա համագործակցությունը կզարգանա առավել ակտիվ, կընդլայնվեն այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար կայուն ու նպաստավոր պայմաններ են ապահովելու»,-հավելեց Կարեն Ճշմարիտյանը:

 

Նրա խոսքով` ՀԲ-ի ու ԱՄՀ-ի կողմից առաջ քաշված գերակա ուղղությունները համընկնում են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նախանշված գերակայությունների հետ: «Առաջինը` մարդկային կապիտալում ներդրումների հարցն է, շուկաների բազմազանության ու հասանելիության, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների կայուն ապահովման հարցերը: Այս երեք շեշտադրումները տարեկան ժողովներում դրվեցին որպես համաշխարհային տնտեսության զարգացման համար կարևոր գրավականներ: Սրանք լիովին համահունչ են ՀՀ ընտրած տնտեսական քաղաքականությանը ու համընկնում են այն առաջնահերթունների հետ, որոնք դրված են եղել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»,-հավելեց Էկոնոմիակայի նախարարը` տեղեկացնելով, որ ՀՀ կայուն տնտեսական ռազմավարության նախագիծը 2015-ի առաջին եռամսյակում կավարտի ու կդրվի մասնագիտական լայն քննարկման: Նախարարի հավաստմամբ` նշյալ ժողովի ժամանակ գնահատվել են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը և դրանցից խուսափելու համար ընդունվել են մոտեցումներ, որոնցից կօգտվի նաև Հայաստանը:

Նույն շարքից