Սպորտ 

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի 2021 թվականի չեմպիոնները

analitik.am

 

Նորագավիթի  սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում կայացել է սուսերամարտի Հայաստանի հերթական առաջնությունը:  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի 96 մարզիկ-մարզուհի (27 կին, 69` տղամարդ):

Տղամարդկանցից Հայաստանի 2021 թ չեմպիոնի կոչման են արժանացել երևանցիներ  Էդվարդ Օվիկյանը (խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) և գյումրեցի Վահան Նազարեթյանը (թրասուսեր), կանանցից՝ Աիդա Ալոյանը (ճկասուսեր) և Էմմա Պողոսովան (խոցասուսեր, երկուսն էլ՝ Երևան):

Մեր սուսերամարտիկներն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:

Մեծահասակները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

 

Նույն շարքից