Հայաստան 

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հորդանանի հետ

analitik.am

 

 

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

Ապրիլի 10-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 5. Անի Կարապետյան (20. Աննա Դալլաքյան, 60) 8. Մարալ Արթին (15. Քրիստինե Մանգասարյան, 37, 7. Նենսի Ավեսյան, 46) 9.Անի Սարգսյան 10. Օլգա Օսիպյան (ա) 11. Լուիզա Ղազարյան (14. Պայծառ Ասատրյան, 60)  13. Սիդնի Վերմիլյոն 17. Նորա Եղյան 22. Անի Ղուկասյան 25. Օքսաննա Պիզլովա:

 

Նույն շարքից