Սպորտ 

Հայ դատապարտյալները հայտնվել են երրորդ տեղում

analitik.am

 

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո երեկ անցկացվեց «Շախմատ հանուն ազատության» ծրագրի միջազգային մրցաշարն ու առցանց կոնֆերանսը: Մրցաշարին մասնակցեցին չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իսպանիաի և ԱՄՆ-ի դատապարտյալները։

ՖԻԴԵ-ի նախաձեռնած «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկներում կրթության և սոցիալական ծրագրերի գործիք։

Առցանց մրցաշարին Հայաստանից մասնակցեց 5 բանտարկյալ, որոնք ընտրվել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքների հիման վրա: Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։ Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ընտրանին։

 

 

Աղբյուր ՝ ArmSport.am

Նույն շարքից