Սպորտ 

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 9 մարզիկով են մեկնելու Եվրոպայի առաջնությանը

analitik.am

 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 9 մարզիկով:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է կազմը. 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 60 կգ Տիգրան Մինասյան, 63 կգ Հրաչյա Պողոսյան, 67 կգ Գուրգեն Ալեքսանյան, 72 կգ Մալխաս Ամոյան, 77 կգ Սամվել Գրիգորյան, 82 կգ Գագիկ Հակոբյան, 87 կգ Գևորգ Թադևոսյան, 97 կգ Ալբերտ Եղիկյան և 130 կգ Դավիդ Օվասապյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ազատ ոճային թիմի կազմը:  Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կացկացվի մայիսի 17-25-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

Նույն շարքից