Հասարակություն Մամուլի տեսություն 

«Հրապարակ». Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.
«Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը: Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են: Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»:

Նույն շարքից