Սպորտ 

Հրշեջ-փրկարարը նոր ռեկորդ է սահմանել

analitik.am

Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրի և համաշխարհային ռեկորդ.

170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:

Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր
ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի,
անմահ հիշատակին:

Նույն շարքից