Կորոնավիրուս 

ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 1106 դեպք՝ առավելագույն ցուցանիշը համավարակի ընթացքում

analitik.am

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1106-ով՝ մեկ օր առաջվա 1 069-ի դիմաց. դա նոր առավելագունն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը մահացել Է 232 775 հիվանդ, հոկտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, արդեն ութեորդ օրն անընդմեջ գրանցում են կորոնավիրուսից հազարից ավելի մահ մեկ օրում: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 36 446-ով՝ մինչև 8 316 019: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,44 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակն, ովքեր բուժում են անցնում այս պահին, աճել է մինչև 869 660, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կոոնավիուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 26 973-ով՝ մինչև 7 213 584: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչև վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսը: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6 074-ով՝ մեկ օր առաջվա 7 778-ի դիմաց: Ընդամենը հայտնաբերվել է վարակման 1 780 781 դեպք: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,34 տոկոս: Մոսկվայում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 86-ով՝ մեկ օր առաջվա 83-ի դիմաց, ընդամենը համավարակի ընթացքում մահացել Է 30 872 մարդ: Առողջանալուց հետո դուրս է գրվել 3 924 հիվանդ մեկ օրում, ամբողջ ընթացքում բուժվել է 1 568 354 մարդ: Ներկայումս մայրաքաղաքում բուժումն է շարունակում 181 555 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից