Տնտեսություն 

Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Պաոլո Սպանտիգատիի հետ

analitik.am

Այսօր՝ մայիսի 27-ին,ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ողջունելովհյուրերին՝ նախարարԽաչատրյանըշնորհակալություն է հայտնելԱսիականզարգացմանբանկիներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետհաստատվածարդյունավետգործընկերությունը:

Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ.վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաեւ Երեւանի ու մարզային ճանապարհային ցանցի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանառաջնահերթությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Նույն շարքից