Տնտեսություն 

Միլիարդատեր Տիմուր Տուրլովը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

analitik.am

Freedom Finance  ներդրումային ընկերության հիմնադիր , միլիարդատեր Տիմուր Տուրլովը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից՝ ստանալով Ղազախստանի քաղաքացիություն:

Այս մասին հայտնում է  Forbes -ը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է  Տուրլովը:

Նշենք, որ հունիսի 9-ին գործարարն իր  Instagram-ի էջում հայտնել էր, որ ստացել է Ղազախստանի քաղաքացիություն:

Տուրլովի ներկայացուցիչը նշել է, որ Ղազախստանում չի թույլատրվում երկքաղաքացիություն, հետևաբար գործարարը ստիպված է եղել հրաժարվել ինչպես ՌԴ, այնպես էլ կարիբյան Սենտ-Կիտս և Նեվիս երկրների քաղաքացիությունից: Նշվում է նաև, որ Տուրլովը համարվում է Ղազախստանի հարկային ռեզիդենտ և արդեն 10 տարի է ընտանիքի հետ  ապրում է այնտեղ:

Freedom ընկերության կազմում են Freedom Finance ներդրումային ընկերությունը, Freedom24 օնլայն բրոկերային ընկերությունը և Freedom Finance բանկը:

 

Նույն շարքից