Տնտեսություն 

Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ։

«Պատճառը բարձր գնաճն է։ Պետք է լրջորեն աշխատենք աղքատության մակարդակի ուղղությամբ, որովհետև գնահատական կար, որ այդ բարձր գնաճի պատճառով աղքատության մակարդակը կարող է բարձրանալ 27–42 տոկոսով»,- Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկումներից հետո լրագրողներին ասաց Քերոբյանը։
Սակայն նախարարը համաձայն չէր լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում։
«Միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում։ Հիմա, բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրում, և նախարարության խնդիրն է, որ այդ թիվը լինի զրո»,–նշեց նախարարը։
Քերոբյանը հավելեց` կառավարությունն ամբողջ տարին աշխատել է, որ սոցիալապես անապահով մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը։

Նույն շարքից