Հայաստան 

Տավուշի և Լոռու մարզերում հրդեհներ են բռնկվել

analitik.am
Տավուշի և Լոռու մարզերի մի քանի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, այսօր ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նշենք, որ հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 22–ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 6 հա անտառածածկ տարածք (խաշամ, խոտածածկույթ, բուսածածկույթ և 10 կանգուն, չորացած հաճարենի):
Բացի այդ, այսօր` ժամը 14:04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։
Ըստ նախնական տվյալների՝ մոտ 30 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և թփուտներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 11 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Երկու դեպքում էլ սահմանվել է հերթապահություն:

Նույն շարքից