Հայաստան 

ՀՀ ավտոճանապարհները՝ ժամը 12:00-ի դրությամբ

analitik.am

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, Հրազդան, Չարենցավան, Աշտարակ, Սևան, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Ապարան-Արագած ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից