Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ է գրել Պուտինին ուղարկած նամակում

analitik.am

Վլադիմիր Պուտնին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինչ է գրել ՌԴ նախագահին:

«Ներկայացրել եմ այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում»,-ասաց նա:

«Մեր հրապարակային ու աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում: Ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակներում տեղավորում ենք ժանրի կանոններում: Նույն բանն ենք ասում: Նկատի ունեմ, որ այս գրագրությունը գաղտնի է, նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը նախընտրում է մեկնաբանել իր գործընկերոջ հայտարարությունները:

Նույն շարքից