Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Պատրաստ ենք օգնել Հայկ Մարությանին դառնալ քաղաքապետ, բայց մեկ պայմանով. Անդրանիկ Թևանյան

analitik.am

Մենք կարող ենք օգնել, որպեսզի Հայկ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, դա կանենք այն դեպքում, երբ պարզվի, որ նա կիսում է մեր օրակարգը՝ ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով: Քիչ առաջ ասաց Անդրանիկ Թևանյանը:

«Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում այդ մասով: Եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա, մենք չենք հավակնում որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել: Պատրաստ ենք համագործակցության, եթե կիսեն մեր տեսակետը՝ կապված ամբողջական իշխանափոխության մասով: Եթե այդ մասով լինեն հստակ հայտարարություններ, կշարունակենք քննարկումները»,-ասաց նա:

Նա նաև ասաց, որ մինչ այս պահը որևէ ուժի հետ որևէ քննարկում չի եղել:

 

Նույն շարքից