Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Շահրիար, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է. Լևոն Արոյանը պատասխանել է ադրբեջանցի շախմատիստին

analitik.am

Իմ նամակը՝ Շահրիար Մամեդյարովին

Բարև, Շահրիար

Տխրությամբ կարդաց այն, ինչ «դու» գրել ես ինձ: Ես քեզ գիտեմ երկար տարիներ, սիրում եմ քո ընտանիքը ու քեզ ինչպես հարազատներիս, չնայած վերջին տարիներին ինձանից հեռացել եք:

Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ քո ստորագրությունն է: Դու բարի ու հասկացող մարդ ես:

Ես չեմ ցանկանում հիմա հրապարակային պատասխանել քո մեղադրանքներին իմ հասցեին, դու գիտես ինձ ու գիտես, որ ես երբեք որևէ մեկին չեմ մեղադրել ոչ իմ անձնական կյանքում, ոչ հրապարակային:

Երբ 30-ական թվականներին Ալյոխինը գրել էր պատվիրված հոդված արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձում էր ջնջել այդ ամոթալի էջն իր կայնքից: Աստված տա, որ դու երբեք ստիպված չլինես նման նամակներ գրել:

Անկեղծ քո Լևոն:

Լևոն Արոնյան

Ավելի վաղ ադրբեջանցի շախմատիստը Լևոն Արոնյանին մեղադրել էր «Հայաստանի համար ամենադժվար պահին երկիրը լքելու ու բարեկեցիկ կյանքը նախընտրելու մեջ»:

 

Նույն շարքից