Իրավական Հասարակություն 

ՔԿ նախկին պաշտոնյա-գնդապետի դին են գտել գաղութում. նա մեղադրվում էր «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցնելու համար

analitik.am

ՌԴ քննչական կոմիտեի ներքին ավնտանգության վարչության նախկին ղեկավար, գնդապետ Միխայիլ Մաքսիմենկոյին մահացած են գտել Նիժնի Նովգորոդի շրջանի գաղութներից մեկում։

Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դին հայտնաբերվել է գաղութի տարածքում գտնվող հոգեբուժարանի խորդանոցում, որտեղ նա բուժվել է ինքնասպանության փորձից հետո։

2020 թվականին Մաքսիմենկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և 250 միլիոն ռուբլու տուգանքի՝ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյից կաշառք վերցնելու համար։ Մանրամասները՝ Gazeta.Ru-ի հոդվածում։

ՔԿ նախկին պաշտոնյան 50 տարեկան էր։

Ըստ Baza-ի՝ նրա մահվան վայրում կոշկաքանդակներ են հայտնաբերվել։ Ներկա պահին հետաքննությունը պարզում է, թե ինչպես է բանտարկյալը դրանք ձեռք բերել։

Նույն շարքից