«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կարապետ Գուլոյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J-9

Ծնվել է 1979 թվականի օգոստոսի 27-ին:

1996 թվականին ավարտել է Առինջի միջնակարգ դպրոցը:


1997 թվականին ընդունվել է և 2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:


2002 թվականին նշանակվել է աշխատանքի ՀՀ դատախազության համակարգում որպես դատախազության քննիչ:


2004 թվականին ընդունվել է և 2006 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ ստացել է իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան:


2007 թվականին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ: 2008 թվականին ընտրվել է Աբովյանի քաղաքապետ, 2012թ. վերընտրվել:


Մրցանակներ`


2008թ. հանրապետության «լավագույն մարզական բակ» ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել Աբովյանի 3-րդ միկրոշրջանում գտնվող բակը:


2009թ. Աբովյանի քաղաքային համայնքը ճանաչվել է «լավագույն քաղաքային մարզական համայնք» և պարգևատարվել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից:


2011թ. Կ. Գուլոյանը պարգևատրվել է «Կոտայքի մարզպետի հուշամեդալով»:


2012թ. Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը հանրային ծառայության համար համաժողովրդական քվեարկության արդյունքում ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա լավագույն մարզային քաղաքապետ» հատուկ անվանակոչմանը:

 

«Բարգավաճ Հայստան» կուսակցության անդամ է:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



Կարապետ Գուլոյանի գործունեությունն այստեղ

 

Նույն շարքից