«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Բարի օր Հարցազրույց 

«Ուրախ եմ, որ գնահատվել է այն, ինչ արվել է». Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Analitik.am-ը շարունակում է հարցազրույցներ ներկայացնել «ԱՍ» մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ:

Մեր զրուցակիցն է  «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Հիշեցնենք, որ նա  հատուկ մրցանակ է ստացել՝   «Տարվա ամենահայտնի ֆեյսբուքյան քաղաքական վերլուծաբան»:

-Պարոն Սաֆարյան, Ձեզ համար անակնկա՞լ էր այս մրցանակին արժանանալը: Խնդրում եմ, մեր ընթերցողին պատմեք ձեր տպավորությունների մասին:

 

-Ճիշտն ասած` անակնկալ էր: Ուրախ եմ, որ գնահատվել է այն, ինչ արվել է: Ուրախ եմ, որ կա մի կազմակերպություն, որը բոլոր ոլորտներում փորձում է սանդղակներ ու աստիճանակարգեր սահմանել: Ուրախ եմ, որ մրցանակակիրների շարքում եմ հայտնվել: Շնորհակալ եմ «Անալիտիկ»-ին ու այն բոլոր մարդկանց, ովքեր գնահատել են իմ աշխատանքը:

-Ինչպե՞ս կգնահատեք «Անալիտիկ»-ի այս նախաձեռնությունը: Ըստ Ձեզ` հանրության ու մրցանակակիրների համար ի՞նչ նշանակություն ունի այս մրցանակաբաշխությունը:

-Այս ամենին գնահատական  տվողն առաջինը մեր ներքին միջավայրն է: Բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ էլ հնչում են տարբեր տեսակետներ: Ես կողմ եմ առողջ քննադատությանն ու քննարկումներին: Ամեն ինչ չէ, որ կարող է ամենքին դուր գալ: Բայց քվեարկողը եղել է ժողովուրդը: Ուզում եմ շնորհավորել «Անալիտիկ»-ին: Ցանկանում եմ, որ գալիք տարում այն հաջողություն ունենա ոչ միայն լրատվական դաշտում, այլև հանրությանը զարմացնի իր նախաձեռնություններով ու նոր նոմինացիաներով:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

 

Նույն շարքից