Analitik.am-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել հարցազրույցներ «ԱՍ» մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ:
Այս անգամ մեր զրուցակիցը «Տարվա լավագույն կին հասարակա-քաղաքական գործիչ» հատուկ մրցանակին արժանացած Նաիրա Նահապետյանն է : Հիշեցնենք, որ նա Երևան քաղաքի ավագանու ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահն է:
-Խնդրում եմ՝ մեր ընթերցողւիին պատմեք Ձեր տպավորությունների մասին:
-Ճիշտն ասած՝ այս մրցանակն ինձ համար անակնկալ էր: Ես իմ աշխատանքային առօրյայով աշխատում եմ՝ փորձելով օգուտ բերել մեր պետությանը: Այս մրցանակն իսկապես շատ պարտավորեցնող է:
-Այս մրցանակն ինչ-որ բան կփոխի՞ Ձեր գործունեության մեջ:
-Շատ հաճելի է այսպիսի մրցանակի արժանանալը: Այս տարին շատ ծանր էր էներգետիկ ոլորտում, սակագների բարձրացումներ եղան... Մեծ աշխատանքներ տարանք, որպեսզի կարողանայինք այս հարցերն իշխանության համար հասկանալի ու ընկալելի դարձնել: Ընթացիկ աշխատանքը շարունակվելու է իր հունով ընթանալ: 2016 թվականին էլ ավելի լավ պետք է աշխատենք:
Իսկ ի՞նչ կասեք «ԱՍ» մրցանակաբաշխության մասին:
-Սա չտեսնված լավ գաղափար է. և՛ մեկնաբանությունները, և՛ որոշումները, և՛ հարցումները... Այս մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար, բնականաբար, մեծածավալ ու ծանր աշխատանքներ են իրականացվել: Այս գաղափարը փայլուն գաղափար է: Այն անպայման պետք է շարունակել ու ընդլայնել, որովհետև մարդը կարող է ազատ իր կարծիքը հայտնել ու մասնակցել քվեարկությանը: Սա շատ կարևոր հանգամանք է:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը