Առողջապահություն 

«Մոնոռելս»՝ քաղցկեղի ուսումնասիրման համար

analitik.am

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները ստեղծել են քաղցկեղային թարախակույտի բուժման սկզբունքորեն նոր մոտեցում: Նրանք սովորել են բջիջներն ուղարկել այնտեղ, որտեղ պետք է: Իրենց մեթոդը գիտնականները տպագրել են Nature Materials ամսագրում: 

Նրանք աշխատել են գլիոբլաստոմայի բուժման ուղղությամբ, որը ուղեղի քաղցկեղի ամենաչարորակ տարատեսակն է և դժվարությամբ է բուժվում: Բաց աղբյուրների տեղեկություններով՝ դա հենց այն տարատեսակն է, որի դեմ բուժվում է Ժաննա Ֆրիսկեն:

Իրենց տեղաշարժի համար քաղցկեղային բջիջները կիրառում են բնական տրանսպորտ՝ նյարդային մանրաթելերն ու ուղեղի արյունատար անոթները: Այդ ուղիներով դրանք, ինչպես մոնոռելսով, շարժվում են՝ գրավելով ուղեղի նոր հատվածներ: Գիտնականները նմանակել են այդ հատկանիշը՝ կառուցելով արհեստական պոլիմերային նանոմանրաթելեր բջիջների խթանման համար: Այդպիսով՝ բջիջների համար ստեղծել են այլընտրանքային մոնոռելսային տրանսպորտ: Գաղափարը կայանում է նրանում, որ թարախակույտը շարժվի այնտեղ, որտեղ նրան սպասում է նրա համար մահացու վտանգավոր դեղանյութը:

Մկների խմբի վրա կատարած փորձի արդյունքում հաջողվել է թարախակույտի ծավալը պակասեցնել միջինը 93 տոկոսով:

«Դա միջոց է թարախակույտը դեղանյութին հասցնելու, այլ ոչ թե դեղանյութը թարախակույտին»,- ընդգծել է հետազոտությունը ղեկավարած պրոֆեսոր Ռավի Բելամկոնդան: 

Նույն շարքից