Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս նախապատրաստվել գործնական բանակցություններին

analitik.am

Գործնական բանակցությունները, անկասկած, կառավարման ոլորտում համարվում է կոմմունիկատիվ համագործակցության հաճախ կիրառվող տեսակներից մեկը:
Որպեսզի ակնառու սխալներ թույլ չտանք զրույցի կառուցման մեջ, հոգեբանները առաջարկում են օգտվել օգտվել հետևյալ սկզբունքներից.
Ռացիոնալություն- զրուցի սկզբում պետք է Ձեզ հավասարակշռված պահեք, անգամ, եթե զրուցակիցը իր հույզերն է դրսևորում: Ինչո՞ւ, առաջին հերթին հուզական անկայունությունը բացասական ազդեցություն է թողնում որոշման վրա: Երկրորդ, գոյություն ունի հոգեբանական կանոն,այն է. << բանավեճում հաղթում է նա, ով ավելի հանգիստ է>>:

Հասկացում- Փորձեք հասկանալ զրուցակցին, քանի որ նա փորձում է Ձեզ բացատրել իր դիրքորոշումը, բայց Ձեր անուշադրությունը իր տեսակետի նկատմամբ չի կարող բերել նպատակին: Իսկ դա լարվածություն է առաջ բերում և կարող է հանգեցնել նրան, որ զրուցակիցը չի հասկանա Ձեր դիրքորոշումը: Հիշե’ք. Մինչև զրուցակցի տեսակետի վրա ազդելը, պետք է լսել այն:

Ուշադրություն- Պարզվել է, որ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնացման մակարդակը տատանվում է: Եվ դա տեղի է ունենում անգամ արտաքին գործոնների բացակայության ժամանակ: Մարդու հոգեկանը այնպես է կառուցված, որ ինֆորմացիայի ընդունման ժամանակ նրան ժամանակ առ ժամանակ դադարներ են հարկավոր: Այդ ծամանակ Ձեր զրուցակիցը կարծես թե <> է զրույցից: Այդ ժամանակ անհրաժեշտ է վերբալ կամ ոչ վերբալ միջոցներով շեղել նրա ուշադրությունը, վերականգնել կտրված կապը: Դրա համար լավագույն միջոցը հարցնելն է. << Դուք ինձ լսո՞ւմ եք>>:

Արժանահավատություն- Զրույցի ժամանակ չպետք է տալ սխալ տեղեկատվություն անգամ, եթե դա անում է զրուցակիցը: Այլապես հաղթանակը կարող է փոխվել պարտության:

Սահմանափակություն- Զրուցակցի և զրույցի առարկայի միջև սահմանի գիտակցումը կարևոր հոգեբանական հարց է: Մեր ոչ բարեհաճ վերաբերմունքը զրուցակցի նկատմամբ հաճախ դժվարեցնում է օբյեկտիվ գնահատել իր կողմից փոխանցված տեղեկատվությունը: Որպեսզի խուսափենք դրանից, պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է Ձեզ փոխանցվում, այլ ոչ թե նրան, թե ով է փոխանցում կամ ինչպես է փոխանցում:

Նույն շարքից