Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս է համացանցն ազդում մարդու հիշողության վրա

analitik.am

 Ինտերնետի մշտական հասանելիությունն, ըստ գիտնականների, հանգեցնում է հետևյալ շեղումների. մարդիկ դառնում են պակաս ուշադիր, ավելի շատ մակերեսային և ավելի քիչ խորամիտ:


Կոլումբիայի Համալսարանի հոգեբանները ստուգել են, թե  ինտերնետն ինչպես է ազդում մեր հիշողության վրա: Մարդու հիշողության վրա համակարգչային ցանցերի ազդեցությունը վերահսկելու համար հոգեբաններն անցկացրեցին փորձարկումների մի շարք: Դրանցից առաջինը  խմբագրիչում 7 բառից բաղկացած տեքստ գրելն էր: Մասնակիցների կեսին ասացին, որ տեքստը կջնջվի համակարգչի հիշողությունից: Երկրորդ կեսին ասացին պահպանել ֆայլը համակարգչի մեջ և փակել տեքստային խմբագրիչը:


Որոշ ժամանակ անց մասնակիցներին առաջարկվեց հիշել, թե ինչ նախադասություն էին իրենք հավաքում: Պարզվեց, որ առաջին կեսն ավելի լավ էր հիշել տեքտսը, չնայած որ հանձնարարության մեջ այդ մասին իրենց ոչ ոք չէր խնդրել: Երկրորդ փորձարկմանը մասնակիցներին խնդրեցին նույնպես հավաքել նախապես պատրաստված նախադասությունը, այնուհետև ֆայլը պահպանել ցանկացած թղթապանակում՝ ցանկացած անվան տակ: Որոշ ժամանակ սպասելուց հետո փորձարկողները ստուգեցին, թե հիշո՞ւմ են արդյոք մասնակիցներն իրենց հավաքած տեքստը և կարո՞ղ են արդյոք ցույց տալ, թե որտեղ են պահպանել տեքստային փաստաթուղթը: Պարզվեց, որ փորձարկվողների մեծամասնությունն ավելի լավ հիշում էր ֆայլի պահպանման տեղը, քան դրա պարունակությունը: Այստեղից եզրակացություն. մարդն ավելի վատ է հիշում փաստերը, եթե գիտի, թե որտեղ է կարելի դրանք գտնել: Մեր ժամանակներում տեղեկությունների պահպանման սպառիչ աղբյուր է հանդիսանում համացանցը:



Գոյություն ունի նաև Տրանսակտիվ հիշողության տեսությունը. իմաստն այն է, որ ուղեղը հատուկ հարմարվում է ոչ թե բուն փաստերի, այլ դրանց գտնվելու վայրը հիշելուն: Այս տեսությունը 30 տարի առաջ առաջարկել է Հարվարդի տաղանդավոր հոգեբան Դանիել Վեգները: Նա բերում էր մի պարզ օրինակ. եթե ձեր ընկերը հիանալի ծանոթ է հույն պատմությանը, ապա ձեզ համար պարտադիր չէ հիշել Հունաստանի մասին բոլոր փաստերը, ավելի հեշտ է ուղղակի հարցնել այդ մասին ընկերոջը:



Այնուամենայնիվ, մարդու՝ փաստերը չհիշելու և դրանք համացանցում գտնելու դրական կողմ է հանդիսանում նաև պետքական փաստի փնտրման ընթացքում «դուրս թռած» լրացուցիչ նյութի ուսումնասիրությունը: Ընդ որում, համաձայն փորձարկման արդյունքների,  եթե լրացուցիչ տեղեկությունը վատ է յուրացվել, հաջորդ անգամ այն գտնելը շատ ավելի հեշտ կլին

Նույն շարքից