Հոգեբանի անկյուն 

Ու՞ր է գնում մեր մանկությունը

analitik.am

Ներկայիս դեռահասներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ինտերնետի ու բջջային հեռախոսների: Բակում զբոսնելու փոխարեն, երեխաները ժամերով ինտերնետային խաղեր են խաղում կամ շփվում սոցիալական ցանցերում: Տղաներին չի ձգում սովորական խաղերը, իսկ աղջիկներին՝ նորաձեւ տիկնիկները: Տարեցները միշտ պնդում են, որ իրենց ժամանակներում ամեն ինչ այլ կերպ էր: Իսկ ի՞նչ է փոխվել…

 

Մեր մանկության տարիներին ինտերնետ գոյություն չուներ, սակայն գտնում էինք բազում հետաքրքրություններ: Մեզ հասանելի չէր ինտերնետն ու բջջային կապը, արբայնակային հեռուստատեսությունը: Մենք հաճույքով դիտում էինք բարի մուլտֆիլմեր, որպեսզի հանդիպենք ընկերոջը, մենք չէինք զանգահարում, այլ ուղղակի՝ այցելում էինք նրան, զբոսնում էինք բակում, անցկացնում այնտեղ ողջ օրը, ու այս ամենը ընդհանրապես նորմալ էր:

Մենք չունեինք ժամանակակից խաղալիքներ, ուրախանում էինք, երբ մեր հայրերը տարբեր իրերից խաղալիքներ էին հորինում:

Եթե առաջին հայացքից նայենք, ապա հնարավոր է կարծիք առաջանալ, որ մեր մանկությունը վտանգներով լի էր: Ողջ օրը զբոսնել բակում, հեծանիվ վարել, հարեւանի այգուց խնձոր գողանալ ու առանց լվանալու ուտել, լիմոնադը խմել մեկ ընդհանուր շշից՝ միաժամանակ չվախենալով վարակներից:

 

Իհարկե, լինում էին ծեծկռտուքներ, կապտուկներ, սակայն դրանից երբեք ողբերգություն չենք սարքել: Մեղավորը մենք ինքներս էինք, ու խիզախորեն կրում էինք պատասխանատվություն մեր արարքների համար:Մեր մանկությունը ապահով ձեռքերում էր, սակայն, սովորեցնում էր լինել խիզախ ու ինքնուրույն:

 

Իսկ ինչու՞ այժմ իրավիճակն այլ է, մեր երեխաների համար ամեն բան վտանգներով լի: Միանշանակ պատասխանել հնարավոր չէ, ուստի հուսանք, որ ներկայիս սերունդը կարող է պաշտպանել իր իրավունքները սրընթաց զարգացող թվային տեխնոլոգիաների աշխարհում:

Նույն շարքից