Գյուղատնտեսություն Հասարակություն 

Երևանում բացվել է «Գյուղական կյանք և ավանդույթներ» խորագրով բերքի երկրորդ փառատոնը

analitik.am

«Գյուղական կյանք և ավանդույթներ» բերքի փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, դիվանագիտական այլ կառույցների ներկայացուցիչներ, փառատոնի կազմակերիչ ընկերությունների ղեկավարներ։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Կամո Արեյանը նշել է, որ այս փառատոնը մայրաքաղաքում պահանջված է և տնտեսական առումով ևս կարևոր նշանակություն ունի։
«Աս կարևոր փառատոնի շնորհիվ գյուղն իր ավանդույթներով, իր կյանքի բարիքներով ներկա է լինում մեր մայրաքաղաքում և ձուլվում քաղաքային կյանքին. այս ամենին մասնակից են մեր գյուղական բնակավայրերի, գյուղատնտեսության ոլորտի արտադրողներ, ֆերմերներ։ Մայրաքաղաքն իր քաղաքային ավանդույթների հետ միասին նաև կարիքն ունի այսպիսի ավանդական փառատոների։ Բերքի այս փառատոնը շատ կարևոր է տնտեսական առումով, ինտեգրացիոն կապերի առումով, գյուղացիական ֆերմերների աշխատանքը խրախուսելու առումով։ Հաջողություն եմ մաղթում փառատոնին։ Վայելեք մայրաքաղաքում գյուղը՝ իր բոլոր ավանդույթներով ու բերքով»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը։
Փառատոնի մասնակիցները՝ գյուղացիական ֆերմերներ, գյուղմթերք արտադրող կազմակերպություններ, անհատներ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Սիրիայից և այլ երկրներից, շուրջ 100 տաղավարներում ներկայացնելու են իրենց բերքը, ձեռագործ աշխատանքները, ավանդական տնական ուտելիքները, թարմ, չորացված և մշակված գյուղատնտեսական մթերքները:
«Մեր տասը մարզերում միանգամայն տարբեր են բնակլիմայական պայմանները, տարբեր են մշակաբույսերը, հետևաբար, տարբեր է այն արտադրանքը, որը ստացվում է։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր տարածաշրջան, յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատուկ ավանդույթները, կենցաղը, մշակույթը, բարբառը, բայցևայնպես, գյուղն ունի ընդհանուր հատկանիշներ, որոնք բնորոշ է մեր հայկական գյուղին. Դա գյուղացուն բնորոշ մեծ աշխատասիրությունն է, մեծ նվիրումն է իր երկրին, անսահման սերն է իր հողուջրի նկատմամբ։ Գյուղատնտեսական տարին ավարտվում է, և գյուղացին, հողագործը, անասնապահը հնարավորություն ունեն ամբողջ տարվա ընթացքում ստեղծած իրենց արտադրանը մատուցելու, ներկայացնելու նաև մեր քաղաքամայր Երևանում»,- նշել է Գառնիկ Պետրոսյանը։
Փառատոնն ուղեկցվել է ազգագրական երգուպարի համույթների կատարւմներով։ Իսկ փոքրիկ այցելուների համար տիկնիկային ներկայացում կար։

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչութունից:

58 59 60 61 62 63

Նույն շարքից