Երբ հակառակ սեռի ներկայացուցիչները հանդիպում են միմյանց, կարծես ինչ- որ առեղծվածային բան է տեղի ունենում: Կինը մարմնավորում է այն, ինչ ցանկանում է տղամարդը, նույնը զգում է նաև կինը: Տեղի է ունենում հուզական ռեակցիա, որը մտքերի, զգացմունքների, հորմոնների խճճված ամբողջությունն է, որն առաջ է բերում զարմանալի հուզական վիճակ, որն էլ ընդունված է անվանել սիրահարվածություն: Ըստ Ստենդալի, սիրո առաջացումն իրակականում է փուլերով: Ահա թե ինչ է տեղի ունենում.
v Սկզբում մարդու մոտ առաջանում է հիացմունք, նա սկսում է հիանալ իր սիրո օբյեկտով, նրան իդեալական և անթերի է պատկերացնում:
v Ապա նա սկսում է մտածել որոշակի ֆիզիկական կոնտակտի` հպման, համբույրի մասին: Առիթ է փնտրում նրան ավելի մոտ գտնվել, հպվել:
v Հաջորդ փուլում նա սկսում է հույսեր փայփայել, որ իր զգացողությունները փոխադարձ են:
v Այս փուլում արդեն կարող ենք խոսել սիրո առաջացման մասին, սակայն իրական և խորքային սիրո առաջացմանը հասնելու դեռ որոշակի փուլեր կան անցնելու:
v Հինգերորդ փուլում սկսվում է առաջին բյուրեղացումը: Բյուրեղացումը մտքի հատուկ գործունեություն է, երբ սիրելի օբյեկտը հանդես է գալիս նոր, ավելի կատարյալ ձևով: Ընդ որում սիրելիի մասին այդ պատկերացում բավականին ամուր է:
v Հաջորդը կասկածի առաջացման փուլն է: Սիրահարվածն սկսում է կասկածել այն երջանկությանը, որն իրեն այդքան մոտ է թվում: Դժբախտանալու վախը համակում է նրան, որի հետ առաջ է գալիս հաջորդ փուլը.
v Երկրորդ բյուրեղացումը: Առաջ են գալիս հակասական մտքեր. '' Նա ինձ սիրում է'', որին զուգահեռ ընթանում է հակառակ միտքը. ''Բայց մի՞թե նա ինձ սիրում է'': Ապա սկսում է մտածել այն ուղղությամբ, թե ինչպես համոզվի, արդյոք իր սիրելին իրեն սիրում է թե ոչ: Կախված նրանից, թե ինչպես են ավարտվում համոզվելու փորձերը, առաջ է գալիս հաջորդ փուլը,
v Այս փուլը դրսևորվում է երկու ձևով` հիասթափություն և սիրահարվածության ավարտ կամ սիրո ամրապնդում և շարունակություն:
Շատ վտանգավոր և ցավոտ է այն, որ հաճախ պարզվում է, որ առաջնային բյուրեղացումը խաբկանք էր և սկսում է դրա քանդման գործընթացը, ինչն ուղեկցվում է հիասթափությամբ և ֆրուստրացիայով: Սակայն երջանիկ են այն մարդիկ, ում մոտ բյուրեղացումը տեղի է ունեցել օբյեկտիվ հիմքերի վրա և նրանք երբևէ խոր հիասթափություն չեն ապրի, քանի որ իրենց ընտրյալին սիրահարվել են` ճանաչելով նրա իրական էությունը և երևակայական գծեր քիչ են վերագրել նրան:
Հովսեփյան Սյուզաննա