Հիշում եմ և պահանջում 

Կրակը տոնակատարության միայն արտաքին բաղադրիչն է

analitik.am

Այսօր Հայաստանում չի գտնվի մի բակ, որտեղ  չլինի մի փոքրիկ խարույկ:  Խարույկները կվառվեն, ու բոլորը շրջան կազմելուց հետո կցատկեն խարույկի վրայով, չէ՞ որ  այսօր Տյառնընդառաջն է: Բոլոր այն ընտանիքներում, որտեղ նորապսակ զույգ կա, պատրաստվում են փոխինդ և մանր-մունր քացրավենիքներ:  

 

Տյառնըդառաջի խորհրդի հիմքում ավետարանչական այն դրվագն է, երբ լրանում է Հիսուսի ծննդյան 40 օրը, նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նրան տանում են տաճարին ընծայելու: Նրանց ընդառաջ գալիս է Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Ծերունին գրկում և օրհնում է փոքրիկին: Սիմեոնը այն ծերունին է, ով այնքան պետք է ապրեր միչև տեսներ Հիսուսին, և 3 դար ապրելուց հետո, նա վերջապես տեսնում է փոքրիկին: Սիմեոն ծերունու  ընդառաջ գալու իմաստն էլ ունի Տյառնըդառաջ բառը՝ «Տիրոջն ընդ առաջ գնալ»: Տյառնընդառաջը եկեղացական անշարժ տոներից է և նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին, այսինքն փետրվարի 13-ի երեկոյան ժամը 17:00-ին, քանի որ եկեղացական օրը սկսվում է երեկոյան ժամը 5-ին՝ ժամերգությունից հետո:

 


Եկեղեցում մոմեր են դրվում, որպեսզի մարդիկ ժամերգությունից հետո մոմերը տանեն իրենց հետ կամ այդ մոմից վառված մոմեր տանեն և վառեն իրենց ճրագը: Խարույկ վառելու արարողության մեջ հեթանոսական կամ այլ կրոնական սովորույթ փնտրողների համար «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքն  այսպիսին է.

 

«Երբ Աստված ստեղծեց ամեն բան, ստեղծեց նաև կրակը: Կրակը Տիրոջ կողմից արարվեց մարդու բարօրության համար: Ժամանակ է եղել, երբ մարդիկ սկսել են պաշտել  ոչ թե Արարչին, այլ արարվածը: Բայց մեր կրոնի մեջ կրակն այլ իմաստ ունի: Քրիստոնյաների համար ճրագը լուսվորման խորհուրդ ունի,այդ լույսի մեջ Տիրոջ լույսն է նաև: Եկեղեցում կրակի օգտագործումը ունի ոչ թե կրակապաշտության իմաստ, այլ  կրակի միջոցով մարդիկ ջերմանում, լուսավորվում և ավելի եռանդուն են դառնում: Կարևորն այն է, թե ինչ հավատ ու մոտեցում  ունեն մարդիկ, իսկ կրակը տոնակատարության միայն արտաքին բաղադրիչն է»:

 

 

Արմինե Բրսոյան

 

Նույն շարքից