Հասարակություն Հարցազրույց Մամուլի տեսություն 

Ժողովրդի մեծ մասը չի էլ հասկանում, թե ինչ է փոխվելու հանրաքվեից ու նախագիծն անցնելուց հետո.Վազգեն Մանուկյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ զրուցեցինք ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, բազմիցս նշել եք, որ Հանրային Խորհուրդը մի հարթակ է, որտեղ հնարավոր է երկխոսություն իշխանության եւ հասարակության միջեւ: Սահմանադրական բարեփոխումների դեպքում ինչպե՞ս է իրականացվում այդ ֆունկցիան, կամ ի՞նչ դերակատարում է ստանձնում Հանրային Խորհուրդն այդ հարցում:

-Հանրային Խորհրդում մի քանի անգամ քննարկվել է այդ հարցը: Կան մարդիկ, որոնք կողմ են փոփոխություններին, կան մարդիկ, որոնք գերադասում են՝ մնա կիսանախագահական կառավարման համակարգը: Վերջիններիս պնդումն այն է, որ Հայաստանին ուժեղ ձեռք է պետք հիմա, իսկ խորհրդարանական համակարգը դա չի ապահովի: Ես չեմ ուզում վիճել իրենք ճիշտ են, թե ոչ, բայց նույնիսկ հակառակ կարծիք ունեցողները որոշ կետերի վերաբերյալ ունեն իրենց դատողությունները: Դրա համար մենք հանդիպել ենք ե՛ւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ե՛ւ նախագահ Սերժ Սարգսյանին, ներկայացրել ենք մեր առաջարկությունները` անկախ նրանից` ով է համաձայն փոփոխություններին, ով` ոչ: Բայց մենք չենք գնացել այն քայլին, որ Հանրային Խորհուրդը որոշի` կողմ է, թե դեմ նախագծին, որովհետեւ  դա չի համապատասխանում Խորհրդի ոչ քաղաքականացված լինելու ձեւաչափին ու գաղափարախոսությանը: Նման հարցերում սովորաբար քվեարկություն են անցկացնում քաղաքական կուսակցությունները, որտեղ փոքրամասնության կարծիքը ենթարկվում է մեծամասնության կարծիքին, եւ դա դառնում է կուսակցական կարծիք: Մենք բազմակարծությունը պահում ենք: Հանրային Խորհուրդը մինչ օրս իր ձայնը չի տվել  այս կամ այն կուսակցությանը, անհատին:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից