Իրավական 

«Թունավոր ծառի պտուղները թունավոր են»․ Յուվեցի Կարո-Զադոյան դատական նիստում դատարանը դառնում է դատավարական հակառակո՞րդ

analitik.am

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ փետրվարի 20-ին շարունակվեց Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի և Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դատավարությունը: Դատական նիստին Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, չէր ներկայացել՝ ամենայն հավանականությամբ զբաղված էր քաղաքական կողմնորոշման որոշմամբ։ Ներկա էին Արթուր Զադոյանը, վերջինիս շահերի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը, ավագ դատախազ Կարեն Բիշարյանը և Յուվեցի Կարոյի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Նիստի սկզբում Զադոյանի պաշտպան Ս. Ամիրխանյանն ասաց.« Սեղանին դրված է յոթհատոր քրեկան գործ, և ես առանձին հաճույք եմ ստանում, երբ այդ գործին եմ նայում. գեղեցիկ է կարված, էջերը համարակալված, սակայն այս նյութերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործով քննությունը կատարված է դատավարական նորմերի էական խախտումներով»: Քր.գործի հատկապես վերջնական փուլում՝ քննիչ Վահագն Մուրադյանի վարույթում եղած ժամանակ , գործը 180 աստիճանով «շուռ եկած է»:


Պաշտպանը ներկայացրեց երեք միջնորդություն․ Առաջին միջնորդությունը քր գործով հանցանքի մեջ ամբաստանյալ Արթուր Զադոյանի անմեղությունը ճանաչելու մասին էր: Հիշյալ դեպքի առնչությամբ Քր. գործի վարույթում սահմանված երկամսյա ժամկետում քննիչների կողմից կատարվել է ինտենսիվ քննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, և այլ քննչական գործողություններ: Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց երեք օր առաջ՝ 2009թ դեկտեմբերի 5-ի ամսաթվով ավագ քննիչ Երեմյանը որոշում է կայացրել քր. գործով նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Այդ որոշմամբ, քննիչը քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարությունյանից խնդրել է նախաքննության ժամկետը երկարացնել երկու ամսով , մինչև 2010թ փետրվարի 5-ը:Սակայն դատախազը գործի նախաքննության ժամկետը չի երկարացրել: Քր, գործում «երկարացնում եմ» մասում դատախազի ստորագրությունը բացակայում է, այսինքն՝ նախաքննության ժամկետը օրենքով սահմանված կարգով այդպես էլ չի երկարացվել:



Պաշտպանը նշեց, որ քր. գործի նախաքննության ժամկետը՝ սկսած 2009թ դեկտեմբերի վերջից համարվում է անցած: Սակայն ավագ քննիչ Երեմյանն, իրավասու չլինելով, շարունակել է քր. գործի քննությունը։ Նախաքննության լրացուցիչ երկամսյա ժամկետը բաց թողնելուց և սույն գործի չորս ամիսը լրանալուց հետո նույն քննիչը 2010թ փետրվարի 2-ին որոշում է կայացրել 2 ամսով՝ մինչև 2010թ ապրիլի 5-ը , նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Այդ որոշումն այս անգամ դատախազ Հարությունյանի կողմից երկարացվել է: Այնուհետև, նույն կերպ, նույն դատախազի հաստատմամբ, մինչ 2010 թվականը, երկրորդ անգամ նախաքննության ժամկետը երկարացվել է մինչև 2010 թ. հունիսի 5-ը: «Այստեղ ամենևին նշանակություն չունի այն, որ առանց ժամկետի, երեք ամիս տևողությամբ անօրինական նախաքննություն կատարելուց հետո համապատասխան մարմիննները հետագայում, անօրինական կերպով, շարունակել են վաղեմության ժամկետի երկարացումը: Այստեղ գործում է՝ «թունավոր ծառի պտուղները թունավոր են» հայտնի կանոնը, համաձայն որի անթույլատրելի են ոչ միայն օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները, նաև դրանից հետո նախաքննության երկարացման ժամկետի ընթացքում ստացված ապացույցները: Փաստորեն ստացվում է, որ 2009 թվականից հետո /դեկտեմբերի 6-ից հետո/ կատարված դատավարական գործողությունները , այդ թվում Զադոյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներն ու նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելը և հետագա դատական գործողությունները , քր. օրենսգրքի 174 հոդվածի հիմքով, ճանաչվում են անվավեր:


Ինչպե՞ս կարող են մեղադրանքի հիմքում որպես ապացույց օգտագործվել նյութեր, որոնք ձեռք են բերվել կոպիտ խախտումներով։ Էլ չենք խոսում դրա հիման վրա կայացված մեղադրական դատավճռի մասին: Փաստորեն Յուվեցի Կարոյին պաշտպանելու համար թույլ է տրվել անգամ ՀՀ Սահմանադրության խախտում՝ մասնավորապես 22 հոդվածի և դատավարության օրենսգրքի 105 հոդվածի պահանջների խախտումներ։ Գուցե դա պայմանավորված է Յուվեցի ՛՛անբասիր՛՛ պատգամավորական գործունեությա՞մբ՝ չէ՞ որ մարդը հանուն ազգի անգամ սեփական կուսակցությունից հրաժարվեց։ Ինչևէ, Զադոյանի նկատմամբ , պարզվեց, որ մեղադրանք է ներկայացվել՝ հիմնվելով խախտումներով ձեռք բերված ապացույցների վրա, ուստիև Ամիրխանյանը պահանջեց Ա. Զադոյանի նկատմամբ տրված որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել: Դատախազ Բիշարյանի խոսքով էլ հնարավոր է, որ նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ ստորագրված տարբերակը պահպանվել է քրեական գործերի հսկողական վարույթում և քրգործում հայտնվել է չստորագրված տարբերակը: Դե Բիշարյանի ջրից չոր դուրս գալու արագ փորձ անելու ունակության վրա կասկածելու տեղիք երբեք չենք ունեցել։ Դատավորը հեգնանքով հետաձգեց միջնորդության հետազոտությունը մինչև հաջորդ նիստը, քանզի պետք է ուսումնասիրի էական հանագմանքները։ Սակայն, ըստ Քր օրենսգրքի 353 հոդվածի դատաքննությունը ավարտված է համարվում , երբ ավարտվում է նաև գործում եղած ապացույցների հետազոտումը, բայց դատավոր Պողոսյանը միևնույն է պատրաստվում է հետազոտել ապացույցները խորհրդակցական սենյակում: ՛՛Միջնորդության և ապացույցների հետազոտությունը թույլատրում է կատարել մինչև դատաքննության ավարտը, իսկ խորհրդակցական սենյակը դա ավարտ չէ, քր. դատ. օրեսգրքի 353 հոդվածով դատաքննությունը ավարտված է համարվում, երբ ավարտվում է ապացույցների հետազոտությունը»,-ասաց պաշտպանը, ընգծելով, որ դատարանի որոշումը հակասում է 102 հոդվածի 2-րդ մասին: Այնուհետև Զադոյանի պաշտպանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը․ Քր․գործի սկզբնական փուլում Զադոյանի նախկին պաշտպան Սուսաննա Սարգսյանը պարզել էր , որ տուժողի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը դեռևս նախաքննության սկզբում որպես փաստաբան ներկա է գտնվել վկայի կարգավիճակում հանդես եկել Կարո Կարապետյանի, Օնիկ Հովհաննիսյանի հարցաքնություններին, իսկ Կրոմվել ՍՊԸ-ի աշխատակից Վահագն Բաբայանը ներկա է գտնվել նույն գործով վկաներ՝ Թարվերդյանի և Մովսիսյանի, Արթուր Զադոյանի առերես հարցաքնություներին:


Միանգամայն հիմնավոր մտահգություն էր հայտնել Ս․ Սարգսյանը, որ նշված փաստաբանները ներկա գտնվելով ամբաստանյալի տուժողի և գործով անցնող վկաների և հարցաքննվող անձերի հարցաքննություններին, ամբողջությամբ տիրապետել են քր .գործի տվյալներին և ուղղորդել են նրանց, որպեսզի կասկածի տակ դնեն նշված վկաների ցուցմունքների արժանահավատությունն ընդհանրապես: Պաշտպան Սարգսյանը դեռևս 20.10.14թ դատական նիստի ժամանակ գրավոր միջնորդության ժամանակ նորից դատարանին խնդրել է հարցում կատարել ֆիննախարության էջմիածնի տարածքային հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական վարչություն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն՝ պարզելու արդյոք փաստաբանների պալատի անդամ Վահագն Բաբայանը հանդիսացե՞լ է Կրոմվել Գրիգորյան ՍՊԸ-ի աշխատակիցը, թե ոչ և ի՞նչ ժամանկահատվածում: Անցել է ավելի քան չորս ամիս , այդ միջնորդության պահանջը մինչև օրս չի լուծվել, ինչը ըստ քր օրենսգրքի 102 հոդվածի, խախտում է համարվում նույն հոդվածի համապատասխան մասով: «Ես կրկին միջնորդում եմ գրավոր հարցում կատարել համապատասխան մարմիններ՝ պարզելու, արդյոք փաստաբանների պալատի անդամ Վ. Բաբայանը հանդիսացել է Կրոմվել ՍՊԸ- ի աշխատակից, թե ոչ, եթե այո , ապա որ ժամանակաշրջանում»:



Ըստ մեղադրող Բիշարյանի Ս.Սարգսյանի այդ միջնորդությունը պատճառաբանված չէ, և այդ մասին նա վաղուց հայտնել է: Բիշարյանը կամ չի տեսնում այն, ինչ ակնհայտ է կամ ուղղակի ցանկություն չունի տեսնելու։ Հաշվի առնելով քրեական գործի ամբողջ ընթացքում նրա պահվածքը, կարող ենք վստահաբար ասել, որ տեսնելու ցանկություն չունի ուղղակի, և , բնականաբար, նա հերթական անգամ գտավ, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Կրոմվել Գրիգորյանն էլ հավելեց, որ պաշտպանի կողմից չնշվեց իր պահանջի իրավական հիմքերը և նպատակը՝ «ինչի՞ եք ուզում հասնել դատարանից օժանդակություն ստանալու պայմաններում»: Պաշտպանն էլ պատասխանեց, որ իր հիմնավորումները կայանում են նրանում, որ Կրոմվել Գրիգորյանը և Վահագն Բաբայանն այս գործով դիրիժորի դեր են տարել : Դատավոր Պողոսյանը դիտողություն արեց, ասելով, որ դատավարական տերմին դիրիժոր գոյություն չունի: Վերջինս, Արթուր Զադոյանի պաշտպան Ս.Ամիրխանյանի միջնորդությունը ՝ գրավոր հարցում կատարելու վերաբերյալ, դիրիժորի դեմքով մերժեց, ասելով, որ այդ պահանջը ամենևին կապ չունի սույն գործով առաջադրված մեղադրանքի հետ: «Աստիճանաբար գալիս եմ այն եզրակացության, որ կողմնակի դիտորդի կարգավիճակից, դատարանը դառնում է դատավարական հակառակորդ»,-ասաց պաշտպան Ամիրխանյանը: Փաստաբան Ամիրխանյանի երրորդ միջնորդությունը, որը նույնպես բավականին կարևոր և հիմնավորված էր, նորից մերժվեց․ Դատավարության 342 հոդվածի 1-ին մասի համաձայն, պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին հրապարակել գործով վկա Օնիկ Հովհաննիսյանի և Կարո Կարապետյանի նախաքննական բոլոր այն ցուցմունքները, որոնք պաշտպանության կողմը կհամարի անհրաժեշտ: Նա միջնորդեց գործում եղած փաստաթղթերի և ապացույցների հետազոտումից հետո ապահովել նշված անձանց ներկայությունը դատարան և գոյություն ունեցող էական հակասությունների շուրջ լրացուցիչ հարցադրումներ կատարել:




Դատավորը հարցրեց, թե կոնկրետ ինչ հակասությունների մասին է խոսքը , պաշտպանը ասաց, որ հակասություններն այնքան շատ են, որ դժվարանում է նույնիսկ հերթով ասել: Դատավորի առարկություններին, պաշտպանն ասաց, որ եթե այսպես շարունակվի, նա կլքի դատարանի դահլիճը: Դատավորը զգուշացրեց՝ «ուլտիմատումներ» չներկայացնել, այլապես դատարանն էլ օրենքով սահմանված պատիժներ կկիրառի: Դատավոր Պողոսյանը, հերթական անգամ իրեն հատուկ անտրամաբանական կեցվածքով որոշեց, որ նշված միջնորդությանը կանդրադառնա միջնորդությունների քննարկման փուլում, և կողմերին հնարավորություն կընձեռնվի լրացուցիչ միջնորդություններով հանդես գալ: Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը մեղադրական կողմին խնդրեց հրապարակել Օնիկ Հովհաննիսյանի հայտարությունը, որը նա արել է դեպքի վայրում զննության ժամանակ: Այնուհետև ավելացրեց, որ զննությունը կատարվել է հենց դեպքի օրը․ «Օ.Հովհաննիսյանը պնդել է, որ Կ. Կարապետյանը կրակել է Զադոյանի վրա: Ըստ էության, Հովհաննիսյանը բառ չի ասել այն մասին, որ դեպքի օրն ինքն է օդ կրակել:



Նա միանգամից նշում է, որ Կարապետյանը կրակել է Զադոյանի վրա և չի նշել, որ նա նախ կռացել է ատրճանակը ոտքի մեջից հանել է կամ չգիտեմ ինչ:Այս մանրամասները արձանագրությունում չկան, դրա համար եմ ասում, որ ապագայում անհրաժեշտ է, որ այս մարդիկ կրկին հարցաքննվեն»: Պաշտպանն իր խոսքում նշեց նաև, որ զենքերի հանձնումը կատարվել է դեպքից 35 րոպե անց, և Օնիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ ատրճանակից բոլոր հինգ կրակոցները արձակել է Կարո Կարապետյանը՝Զադոյանի ուղղությամբ: Այսինքն՝ չի ասում, որ այդ կրակոցներից երկուսը ես եմ արձակել, երկուսը՝ Զադոյանը: Բացի այդ, ասում է՝ «Մակարով» ատրճանակը չի օգտագործվել, այսինքն ի՞նչ է ստացվում, այն Զադոյանը պահե՞լ է Կարապետյանի պարանոցի շրջանում, բայց հետո վերցվե՞լ է իր կողմից: «Եթե պարանոցի շրջանում է պահել, ապա սա հակասում է իր բոլոր ցուցմունքներին: Նման սխալները շտկելու համար պետք է հարցաքննվեն լրացուցիչ, թեկուզ նրա համար, որ ասում է՝ բոլոր հինգ կրակոցները արձակվել է Կարո Կարապետյանի կողմից և որևէ տեղ չի նշում, որ նա զենք էր փորձում հանել և այլն»,-նկատեց պաշտպանը: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին , ժամը 13-ին:

Նույն շարքից