Հոգեբանի անկյուն 

Հրամանների արդյունավետության գաղտնիքները

analitik.am

Հրամանների արդյունավետության մասին արդեն խոսել ենք: Այսօր հոդվածում կներկայացնենք մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն հաջողության հասնել ղեկավարի բարդ աշխատանքում:

Հրամանների արդյունավետության բարձրացման համար հոգեբանները խորհուրդ են տալիս մի քանի պարզ կանոնների հետևել: Դրանք կարող են արդյունավետ կերպով օգտագործվել կառավարչական պրակտիկայում` միջանձնային հարաբերությունների մակարդակով:

1.  Գործընկերոջ տեղեկատվական ֆոնդի հաշվառումը: Մարդուն ուղղված բոլոր բառերը նա համեմատում է իր սեփական բառարանի հետ, որը ձևավորվել է յուրահատուկ կենսափորձի հիման վրա:

2. Մեկ իմաստը: Հրամանը չպետք է պարունակի հեգնանք կամ երկիմաստություն; Ավելին, այն չպետք է պարունակի վառ փոխաբերություններ և այլ գեղարվեստական կերպարներ, որոնք տարբեր մարդկանց կողմից կարող են տարբեր կերպ ընկալվել:Հրամանը պետք է լինի առավելագույնս կոնկրետ, բացառի երկակի մեկնաբանությունը:

3. Պետք չէ անձնավորել: Չպետք է անառարկելի տոնով ասել. "Ես ուզում եմ…", "Ինձ հարկավոր է…", որովհետև ենթակայի գիտակցության մեջ դա միանգամից փոխարկվում է այլ արտահայտության` "Մի տեսեք, նա ուզում է…": Գերադասելի են. "Մեր ընկերությանը պետք է…" տիպի ձևակերպումները:

4. Պետք է հիշել ինտոնացիաների մասին: Լինում է, որ ղեկավարը շատ ճիշտ բաները ասում է ագրեսիվ, կոպիտ տոնով: Այստեղ են դասվում նաև ենթակայի հասցեին կոպիտ կատակները, հեգնանքը, ծաղրական ժպիտը, հրամանի քաղաքավարի-արհամարհական տոնը: Ցավոք, երբեմն հրամաններ տալու գործընթացը ոչ հազվադեպ օգտագործվում է որպես իր գերազանցությունը ցուցյ տալու ավելորդ միջոց: Այսպիսի հրամաննեը հասկանալը միշտ դժվար է: Ենթական  կենտրոնանում է ոչ թե հրամանի էության, այլ նրա անձի հանդեպ վերաբերմունքի վրա: Խոսքերը գրեթե չեն գիտակցվում: Արդեն այդպիսին է մարդու էությունը. մարդկային ուղեղը կարող է աշխատել կամ տրամաբանության, կամ հույզերի ոլորոտւմ: Փորձառու ղեկավարը, որպես կանոն, շահագրգռված է ղեկավարման մեղմ մեթոդներ օգտագործելու մեջ:

5. Առանց բացասական վերաբերմունքի: Հրամանը չպետք է սկսվի բացասական խոսքերից, որպեսզի ենթական բացասական կողմնորոշում չստանա դեռևս մինչև հրամանը լսելը: Ընկալումը չպետք է տեղի ունենա բացասական հուզական ֆոնի վրա: Հրամանի ձևակերպման ժամանակ պետք է խուսափել "Կանես դա, բայց ոչ այնպես, ինչպես անցյալ անգամ.." տիպի քննադատական "համեմունքների":

 

 

 

 



Էլիսա Կատվալյան

Նույն շարքից