Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Բաքուն վիրավորված է Սլովակիայից

analitik.am

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԵԽԽՎ-ում տխրահռչակ Ուոլթերի հակահայ զեկույցի տապալվելուց հետո, հիմա էլ ադրբեջանցիները ռևիզիայի են ենթարկում քվեարկության արդյունքները, որի հետևանքով կրկին հիստերիա է սկսվել Բաքվում։ Այսօր իր անմեղսունակությամբ և անտրամաբանական պահանջներով աչքի է ընկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից Գանիրա Փաշաևան։ Սույն տիկինը, ով ոչ միայն հայտնի է հայերի նկատմամբ կենդանական ատելությամբ, այլև լաչառությամբ, շատ տարօրինակ հայտարաությամբ է հանդես եկել։ Փաշաևային շատ զայրացրել են ԵԽԽՎ-ում Սլովակիայի 4 պատգամավորները, որոնք, ըստ ազերի երեսփոխանի, ոչ միայն չեն պաշտպանել Ադրբեջանի արդար պահանջը, այլև ԴԵՄ են քվեարկել Ուոլթերի բանաձևին։

«Կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն պետք է հետաքննի բոլոր այն պատճառները, թե ինչու՞ Սլովակիայի պատվիրակները դեմ քվեարկեցին այդ զեկույցին։ Այդ երկրի դեսպանին պետք է կանչել ԱԳՆ և բողոք հայտնել։ Բացի այդ, մեր դեսպանը Սլովակիայում պետք է հետաքքնի տեղի ունեցածը», -շարունակել է իր զառանցանքը սույն ոչխարուհին։

Ես գտնում եմ, որ ավելի լավ է շմայսանման «բռնաբարող» պատգամավոր ունենաս, քան Գանիրա Փաշաևայի պես մարտնչող տգիտության մարմանվորում։ Տեսնես այս տիկինը ինչպե՞ս է պատկերացնում Բաքվում Սլովակիայի դեսպանից բացատրություն պահանջելը՝ ԵԽԽՎ-ում սլովակ պատգամավորների քվեարկության առիթով։ Գանիրա Փաշաևան չի հասկանում, որ Սլովակիան Ադրբեջան չէ։ Սլովակիայում ամեն պաշտոնյա իր տեղն ունի։ Սլովակիայի նախագահը Իլհամ Ալիևի պես սուլթան չէ և երկրի բոլոր հարցերով չի զբաղվում՝ իրեն էժանագին PR անելով։

Ինձ մի այլ հարց էլ է հետաքրքրում։ Ինչու՞ Գ.Փաշաևան որպես հարձակման թիրախ ընտրեց Սլովակիային։ Ադրբեջանամետ զեկույցին ԴԵՄ քվեարկած պատվիրակությունները բավական շատ էին։ Օրինակ՝ Ռոբերտ Ուոլթերի գործընկերները Մեծ Բրիտանիայից, որոնցից 4 «դեմ» քվեարկեցին, իսկ մեկական պատգամավոր՝ «կողմ» և «ձեռնպահ»։ Իտալիան ներկայացնող 10 պատգամավոր ևս «ԴԵՄ» է քվեարկել սույն զեկույցին։ Շվեյցարացի հինգ պատվիրակներից չորսը «ԴԵՄ» են քվեարկել Ուոլթերի բանաձևին, իսկ մեկը՝ «ձեռնպահ»։ Շվեդիայի ոչ մի պատվիրակ ևս «կողմ» չի քվեարկել։ Ցուցակը կարող եմ շարունակել։ Սակայն Բաքվի թիրախում հայտնվել է Բրատիսլավան։ Երևի ազերիների ուժը միայն սլովակների վրա է պատում։ Պատկերացնում են, թե ինչ կանեն Բաքվին Լոնդոնը, Հռոմը, Բեռնը կամ էլ Ստոկհոլմը, եթե նրան այսպիսի պահանջներով դիմեն ազերի անգրագետ և տգետ երեսփոխանները։ Կամ էլ Գանիրա Փաշաևան գտնում է, որ զեկույցն անցկացնելու համար չբավարարող այդ ՉՈՐՍ ձայները հենց Սլովակիան է «խլել» Ադրբեջանից։

Հ.Գ.Կան երկրներ, որտեղ «13»-ը համարվում է «վատ» թիվ։ Չեմ զարմանա, եթե Ադրբեջանում «4»-ը փոխարինի «13»-ին, քանի որ հենց այդքան ձայն պակասեց Ուոլթերի բանաձևն անցկացնելու համար։ Հենց ՉՈՐՍԱԿԱՆ պատգամավոր Սլովակիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հայաստանից և Շվեյցարիայից «ԴԵՄ» քվեարկեցին այդ նույն բանաձևին։

Նույն շարքից