Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս սահմանել նպատակներ

analitik.am

Կյանքում շատ կարևոր է հստակ գիտակցել սեփական նպատակներդ՝ թե մոտակա և թե հեռավոր։ Սակայն այդ պլանավորումը պետք է լինի ոչ թե կարծր, այլ ճկուն։ Հեռուն գնացող պլաններ կառուցելը անշնորհակալ զբաղմունք է։ Նախ՝ դրանք կարող են ոչ թե մտադրություն մնալ, այլ անիրականանալի անուրջների վերածվել, հետո՝ դրանք նման կլինեն  «երկուշաբթի օրվանից կսկսեմ…» տիպին պատկանող պլանների շարքից, ինչպես նաև՝ լավագույն դեպքում վտանգ կա, որ այն, ինչ դուք անցյալում ցանկանում էիք, արդեն արդիական ու ցանկալի չլինել։ Երազանքներն էլ անգամ պիտանելիության ժամկետ ունեն։

Բոլոր դեպքերում դուք կկորցնեք թանկարժեք ժամանակը և կմնաք  կոտրված տաշտակի առջև:

Իհարկե կարելի է պոկոտել ծաղկի տերևները կամ հաշվել հարևան շենքի պատուհանները (եթե կենտ դուրս գան՝ սենց կանեմ, զույգի դեպքում` սենց) հույսով որ դրանց հաշիվը կօգնի ընտրություն կատարել։ Բայց կարելի է նաև որոշակի մեթոդիկաների միջոցով հստակեցնել անձնային նպատակները:

Ահա նպատակադրման տեխնիկայի մի փոքրիկ մեթոդ, որն առաջարկել է Շատկի Հացայնը:

Այն բաղկացած է մի քանի փուլից:

  1. Վերցրեք թուղթ ու գրիչ ու իրար տակ նշեք հետևյալ ոլորտները. աշխատանք կամ ուսուցում, կենցաղային ձեռքբերումներ կամ ունեցվածք, փոխհարաբերություններ, ինքնաարտահայտում արվեստի մեջ, ժամանց կամ հոբբի, ինքնազարգացում կամ ինքնքակատարելագործում։ Մի մեծ կլորակ գծեք, որը բաժանեք համապատասխանաբար վեց  մասերի՝ ամեն մի մասը կլինի այս ոլորտներից մեկը։ Դրանց չափսերը պետք է տարբեր լինեն՝ կախված այն բանից, թե ինչքան ժամանակ եք դրան հատկացնում, ինչ տեղ է այն զբաղեցնում ձեր կյանքում: Կարևորները մեծ գծեք, մնացածը՝ փոքր կամ միջին։ Մասերի մեծությունը ընտրեք ինքներդ՝ ըստ այն վիճակի, որն առկա է ներկայում։ Ամեն մի ոլորտի կողքը գրեք, թե ինչ կուզեիք փոխել կամ լավացնել մոտակա ապագայում։ Երկար մի մտածեք, գրեք այն ամենը, ինչ գալիս է գլուխը և ինչը հնարավոր է իրականացնել։ Ապա՝ գծեք երկրորդ միանման կլորը և նույնպես բաժանեք վեց մասի։ Սա արդեն ձեր ցանկացած իրավիճակն է, այն թե ինչպես կբաշխեիք ձեր ժամանակը, եթե դա միայն ձեզնից կախված լիներ։
  2. Թղթի մեկ այլ կտորի վրա նկարագրեք ձեր կյանքի իդեալը՝ նկարագրեք բացարձակապես կատարյալ իրավիճակ, նշելով այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել, ինչ կուզենայիք ունենալ կամ որ լիներ, ամեն մի մանրուք, ազատ թողեք ձեր երևակայությանը։
  3. Նույն թղթի վրա գրեք նաև, թե ինչպես կցանկանայիք փոխել աշխարհը, եթե դա ձեր ուժերով լիներ։ Նկարագրեք մի աշխարհ, որտեղ ձեր հեքիաթային կյանքը կանցներ կատարյալ ձևով։
  4. Հիմա ընտրեք ձեր երազանքներից ու նպատակներից ամենից կարևորներն ու բովանդակալիցները և կազմեք ձեր կյանքի հիմնական 10-20 նպատակների ցուցակը, որն ի դեպ, ժամանակ առ ժամանակ պետք է փոփոխվի և լրացվի։
  5. Այժմ գրեք «Իմ նպատակները մոտակա 5 տարվա համար» և կազմեք այն կարևոր նպատակների ցուցակը, որը կցանկանայիք իրականացնել այս ժամանակահատվածում։ Գրեք միայն այն նպատակները, որոնց համոզված եք, որ կուզենայիք հասնել։ Եթե կասկածում եք, որ դրանք թելադրված են այլ մարդկանց կողմից կամ սպասվում են հասարակության կողմից, ապա այդպիսինները մի ներառեք ցուցակի մեջ։
  6. Ապա՝ գրի առեք «Իմ նպատակները մոտակա տարվա համար»։ Քանակը մի չարաշահեք, գրեք միայն ամենակարևոր 5-6 հատը։ Ու ճշտեք՝ արդյո՞ք դրանք չեն հակասում 5 տարվա վրա պլանավորած նպատակների հետ, միգուցե՞ պետք է որևիցե մեկից հրաժարվել կամ սահմանափակել, սակայն պահպանել երկուսն էլ։
  7. Նմանապես ճշտեք ձեր նպատակները մոտակա ամսվա, շաբաթվա, վաղվա օրվա և այսօրվա վրա։ Իրատես եղեք դրանք ծավալի և քանակի վերաբերյալ։ Շատ բան մի վերցրեք ձեր վրա, որպեսզի կարողանաք հասցնել և իրականացնել։ Իսկ եթե չպլանավորած մի բան էլ անեք, ձեզնից կրկնակի գոհ կմնաք։

Ամենակարևորներից են մոտակա ժամանակներին վերաբերող նպատակները, քանի որ դրանց իրականացումից է կախված կյանքի հետագա ուղին։ Նպատակներ սահմանեք ձեր համար, այլ ոչ ուրիշների։ Իհարկե պետք է հաշվի առնել հարազատներին, մոտիկներին, սակայն հիշե՛ք, որ ձեր կյանքի տերը դուք եք։ Նպատակները պետք է լինեն այնպիսին, որ դրանց իրականացումը լինեն ձեր համար և կախված լինեն հիմնականում ձեզնից։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի զգացմունք է առաջանում ձեր մոտ այս կամ այն նպատակը սահմանելուց։ Եթե դուք այն չեք ընկալում մի այնպիսի բան, հանուն ինչի արժի անել գոնե մեկ փորձ, ապա ավել լավ է հրաժարվեք այդ նպատակից։ Այն ձերը չէ։ Մի կառչեք մեկ անգամ դրված նպատակից։ Նպատակները փոփոխվում և թարմացվում են մեր հոգեկան աճի և զարգացման հետ միասին։

Այսպես կարելի է որոշել բոլոր նպատակները, և մնում է ընդամենը դրանք իրականացնել 

Նույն շարքից