Հոգեբանի անկյուն 

Օտար յուրայինների մեջ կամ ի՞նչ է սոցիաֆոբիան

analitik.am
Գրեթե յուրքանչյուր ոք իր կյանքում շրջապատի հետ շփվելիս զգացել է տագնապ կամ լարվածություն: Օրինակ, ինչպես եք ձեզ զգում, երբ քննադատում են, կամ ինչպիսին է ձեր ինքնազգացողությունը գործընկերոջ հետ վիճաբանելուց հետո: Չենք խոսում արդեն անծանոթ լսարանի առջև ելույթից առաջ ձեր ապրումների մասին: Անշնորհք, հիմար, նյարդային կամ անվստահ երևալու վախը ստիպում են հուզվել: Նման իրավիճակը իրավամբ կարելի է համարել ստրեսային, գտնում են հոգեբանները:
 

Իհարկե, շատերը այդ վիճակը համարում են լոկ թյուրիմացություն, որը հաջորդ անգամ չի կրկնվի: Սակայն ոմանց համար հասարակության առջև այդ վախը լուրջ խնդիր է, որը հաղթահարել հնարավոր չէ:

 

Ինչպես տարբերել սոցիալական վախը սոցիալական ֆոբիայից` սևեռուն վախից:

 

Եթե նման վիճակ ծագում է երբեմն, իսկ հուզմունքն արագ անցնում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Դա լոկ արձագանքն է տհաճ վիճակի, որը և բարձրացրել էր անհանգստության մակարդակը: Եթե վերոնշյալ հանգամանքները պատահում են շատ հազվադեպ, սակայն նման ապրումների մասին մտքերը հանգիստ չեն տալիս և ստիպում են խուսափել մարդկանց հետ շփվելուց կամ հասարակական վայրեր հաճախելուց, ապա կարելի է վստահորեն ասել սոցիաֆոբիայի առկայության մասին: 

 

Սոցիաֆոբիան շրջապատող մարդկանց կողմից կշտամբանքի արժանանալու վախն է, որը կրում է սևեռուն բնույթ:

 

Հաճախ սոցիաֆոբիան չի ընկալվում որպես վախ, այլ ի հայտ է գալիս որպես անցանկալի, մերժված լինելու զգացում կամ սոցիալակամ բնույթի խնդրի լուծում: Օրինակ, դա կարող է լինել բողոք աշխատանքի ընդունվելիս տեստավորման ենթարկվելու, հիվանդանոց գնալու կամ բժշկին տուն կանչելու դեմ, խանութ կամ ռեստորան, սպորտդահլիճ կամ լողավազան գնալու անվճառականություն կամ խուճապ:

 

Երբեմն հասարակության առջև վախը բացահայտվում է կաշկանդվածությամբ, ձեռքերի դողով, կարմրությամբ, քրտնելով, սրտխառնոցով, գլխապտույտով, արգելակմամբ:

 

Մի շատ դեպքերում վախն ի հայտ է գալիս օտարի ներկայությամբ ուտելիս, հեռախոսային խոսակցության ժամանակ, հանրային զուգարանից օգտվելիս, քաղաքային տրանսպորտում երթևեկելիս, սեռական հարաբերությունների և այլ իրավիճակներում: 

 

Մարդիկ, ովքեր տառապում են սոցիաֆոբիայով ձգտում են լավ տպավորություն թողնել շրջապատի վրա, սակայն միաժամանակ կասկածում են, որ իրականում դա իրենց հաջողվում է: Օրինակ, անթերի աշխատելով ջանում է կանխել գործընկերների կամ պետի քննադատությունը: Նա երբեք չի ասի «ոչ», նույնիսկ եթե խնդրանքը հակասի նրա հետաքրքրություններին և ցանկություններին: Եվ տանն էլ նա զիջում է բոլորին և ամեն ինչում: 

Նույն շարքից