Հոգեբանի անկյուն 

Գիշեր քննությունից առաջ: Սովորե՞լ թե՞ քնել

analitik.am

Հունվարյան քննաշրջանը արդեն սկսված է...անքուն գիշեր, մշտական անհանգստություն ու գերհոգնածություն...Ուսանողները լավ հայտնի ասացվածք ունեն. «քննաշրջանից քննաշրջան ապրում են ուսանողները ուրախ»: Եվ իրոք շատ քիչ ուսանողներ կան որոնք իրենց աշխատանքը չեն թողնում «հետոին» և հիմնականում այդ «հետոն» սկսում է քննության անմիջապես նախորդ գիշերը: Սակայն ամերիկյան գիտնականները ապացուցել են, որ այդքան պատասխանատու քննության կամ ստուգարքի նախորդ գիշերը ավելի լավ է լավ քնել՝ այդպես օգուտը ավելի մեծ կլինի:

Բեյլորի բժշկական քոլեջի դոկտոր, պրոֆեսոր, նաև քնի խանգարման բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ֆիլիպ Էլեպետը (Philip Alapat) կոչ է անում բոլոր ուսանողներին պարապել ամբողջ սեմեյստրի ընթացքում և դադարեցնել պարապմունքները քննությունից առավելագույնը մեկ օր առաջ, ընդ որում քննությունից առաջ պետք է ամենաքիչը 8 ժամ քնել:


Այսպիսի խորհուրդ են ստացել ամբողջ աշխարհի ուսանողները ամերիկյան գիտնականի կողմից: Իր հարցազրույցում Էլեպետը նշում է. «Հիշողության մեջ ինչ-որ բանի վերականգնման և ինչ-որ բանի վրա կենտրոնանալու արդյունավետությունը զգալի կերպով մեծանում է, երբ մարդը հանգստացած է լինում: Եթե դուք նախապես եք նախապատրաստվել, ապա դուք ունակ կլինեք վերհիշել այն ինչ ձեզ սովորեցրել են և հետևաբար ավելի լավ արդյունքներ կունենաք քննությունից»:


Պարբերաբար գիշերները քննության նախապատրաստվելը կոֆեին պարունակող հեղուկների օգտագործմամբ բերում են նրան, որ ուսանողները վտանգում են իրենց անքնությամբ տառապելուն: Այդպիսի ապրելակերպը հետագայում կարող է բերել շաքարային դիաբետի, սրտային հիվանդությունների, հիպերտոնյայի և այլ պաթալոգիաների:

Նույն շարքից