Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է կլաուստրոֆոբիան

analitik.am

Վախը մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից էայն մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդ էՍակայն հաճախ այն հիվանդագին է դառնում եւ քայքայում մարդու անհատականությունըվնասումվերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարմանՎախը կարող է առաջանալ միջատներիսողուններիմթությանբարձրության հանդեպ:Հաճախ կարելի է հանդիպել փակ տարածություններից վախի,այսինքնկլաուստրոֆոբիայի դեպքերի:

Կլաուստրոֆոբիան նոպայաձեւ բնույթ ունի եւ առաջանում է փակ տարածքներում եւ մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվումեւ մարդը կորցնում է ինքնակառավարումըառաջանում է խուճապի,շնչահեղձության զգացումԱյդ մարդիկ սկսում են խուսափել նեղփակ տարածքներիցվագոններիցմետրոյիցվերելակից,նրանց հետապնդում է կլաուստրոֆոբիայի վախըՆոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսեւորումներովինչպիսիք են առատ քրտնարտադրությունը,բերանում չորությունըդողըսրտխփոցըշնչարգելությունը:Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները `առաջացնելով գլխապտույտ եւ ուշագնացության վիճակ:

Կլաուստրոֆոբիայի առաջացման պատճառները


Կլաուստրոֆոբիան մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիսԴեռեւս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառներըսակայն ակնհայտ էոր այն ուժեղ սթրես էորն անկառավարելի վախի նոպա է առաջացնումԵվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետեւանք էայդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվումեւ մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ:

Կլաուստրոֆոբիայի դեմ պայքարի միջոցները

Կլաուստրոֆոբիայի դեպքում համալիր բուժում է ենթադրվում `հոգեթերապեւտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ: Հոգեթերապեւտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ): Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները:
Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով `հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետեւյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ: Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը եւ չընկնի խուճապի մեջ:

Ի՞նչ պետք է անել նոպայի ժամանակ

Փորձեք թուլանալ, կարգավորել շնչառությունը (շնչեք քթով `ուշադրությունը սեւեռելով օդի անցուղիների վրա): Խուճապի մի մատնվեք` դեսուդեն կամ վերեւ նայելով, ավելի լավ է ուշադրությունը սեւեռել ձեր տեսողության դաշտում գտնվող որեւիցե օբյեկտի վրա: Պետք է սովորեք ղեկավարել ինքներդ ձեզ ու ձեր մտքերը: Պակաս կարեւոր չէ նաեւ երեւակայության գործոնը:

Սովորաբար այն հանկարծակի է առաջանում եւ նույն կերպ էլ ավարտվում էՍակայն դա անուշադրության մատնելու պատճառ չէԴիմեք հոգեբանի կամ հոգեթերապեւտիորակյալ օգնություն ստանալու համար:

Նույն շարքից