Հոգեբանի անկյուն 

Զրուցակիցը ստու՞մ է

analitik.am

Ստի բացահայտման ժամանակ չափազանց կարևոր է դիմացինի հույզերին հետևելը, քանզի շատ հույզեր անկառավարելի են մարդկանց համար, և դժվար է դրանք թաքցնելը:

 

Միջինը մենք 1 րոպեի ընթացքում աչքը թարթում ենք 6 անգամ, իսկ ստելուց աչքի թարթումների հաճախականութոյւնը մեծանում է մի քանի անգամով:


Ստելուց մարդու խոսակցանում հայտնվում են դադարներ ,դա բացատրվում է նրանով ,որ սուտը հորինելուց նրա ուղեղը զբաղված է լինում նաև ստուգելով թե որքնով է նրա պատմածը ճշմարտությանը մոտ, դա վերաբերվում է այն դեպքերին ,երբ ստախոսը մինչ այդ մտադրված չէր ստել:Նա նաև ավելորդ դադարով է պատասխանում նույնիսկ ձեր տված հասարակ հարցերին ,այդ ընթացում մտածելով արդյոք պետք է ստել թե ասել ճշնարտությունը:

Հաճախ ստախոսին մատնում են նաև նրա շարժուձևերը, սուտ խոսացող անձը չի կարողանում հանգիստ նստել տեղում, իր  ստի բացահայտվելու վախից, նրա նյարդային համակարգը լարվում է, որի արդյունքում նրանք սովորականից ավելի հաճախ սկսում են ուղղել  սանրվածքը, կանայք սկսում են խաղալ ականջօղերի հետ, տղամարդիկ ուղղում են փողկապը, ձեռքի ափը ավելի հաճախ սկսում են շփել հագուստին, քանի որ ստելու ժամանակ քրտնարտադությունը շատանում է և ափերը քրտնում են: Ստող անձնավորության մոտ, արագանում է շնչառությունը, փոխվում է դեմքի գույնը:

Ստելուց մարդիկ նաև հակված են ընդունելու մարմնի այսպես ասած փակ դիրքեր, նրանք խաչում են ձեռքերը, ոտքը գցում են ոտքին, վերցնում և ձեռքերում սկսում են խաղացնել ինչ-որ իրեր և ենթագիտակցաբար որոշ չափով թեքվում են ձեզանից:

Սակայն հոգեբանները նաև հիշեցնում են, որ վերը նշված երևույթներից ընդամենը մեկի առկայությւոնը դեռ չի նշանակում, որ նա ստում է, պետք է հաշվի առնել նրանց համադրությունը և զրուցակցի սովորությունները:

Այն, որ զրուցակիցը ստում է, կարելի է պարզել նաև աչքերի շարժումներով:

Եթե զրուցակցի աչքերը նայում են`

 

1. Աջ վերև- երևակայական հիշողության ակտիվացում


2. Ձախ վերև- նկարի կոնստրուկտավորում


3. Ձախ- հորինում է ձայն


4. Աջ- փորձում է հիշել, այն ինչ լսել է


5. Ներքև և ձախ- ստուգում է զգացողությունները և հույզերը


6. Ներքև աջ- վերլուծում է իրավիճակը

 
7. Ուղիղ- տեղեկատվության ընկալում

 

Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմները հակառակ ձևով շրջվում են:

Հ.Գ. Մարդը շատ բարդ մեխանիզմ է, դրա համար կարող ես մեկին  շատ ճիշտ բացահայտել, իսկ մյուսին` սխալ:

Նույն շարքից