Հոգեբանի անկյուն 

Սոցիալական կայքերը «սպանում են» վերլուծական միտքը

analitik.am

Սոցիալական կայքերում ուրիշի վերլուծական միտքն օգտագործելը հնարավորություն է տալիս ճիշտ պատասխաններ տալ, բայց չի խթանում սեփական վերլուծական կարողությունները:


Այսպիսի եզրահանգման եկել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄԷ գիտնականները, ովքեր լաբորատոր պայմաններում փորձեցին մոդելավորել կամավորների որոշումների կայացման գործընթացը:


Հետազոտությունն անցկացվեց վերլուծական մտքի ստուգման թեստերի միջոցով: Կամավորները,ովքեր տարբեր սոցիալական խմբերի էին պատկանում բաժանվեցին 5 խմբի՝ 20-ական անդամներով:


Ստուգվող խմբում մասնակիցներից յուրաքանչյուրը առանձնացված էր և պատասխանում էր հարցերին միանգամայն ինքնուրույն,  միասնական ցանցի կամավորները հնարավորություն ունեին իմանալ խմբի անդամների պատասխանները: Մյուս 3 խմբերում սոցիալական կայքերի հետ կապը ժամանակավոր էր:

Կամավորները ունեին 5 հնարավորություն՝ թեստի յուրաքանչյուր հարցի համար, ինչի շնորհիվ նրանք կարող էին փոխել իրենց պատասխանը՝ սոցիալական ցանցի միջոցով համապատասխանեցնելով  հարևանների պատասխանների հետ:


Պարզվեց, որ նման հնարավորությունը նշանակալի չափով ավելացնում է ճիշտ պատասխանների թիվը:


Ավելի վաղ հոգեբանները ապացուցել էին, որ վերլուծական մտքի կարողությունը կարող է կապված լինել շատ հանգամանքների հետ:

 

 

Analitik.am

Նույն շարքից