Հոգեբանի անկյուն 

Մտավոր աշխատանքը փրկում է ուղեղը ծերացումից

analitik.am

Նոր ամերիկյան հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով լուծում են բարդ մտավոր խնդիրներ, մասնավորապես՝ ֆինանսական վերլուծաբանները, բժիշկները եւ ավիադիսպետչերները, պահպանում են մտքի սրությունը նաեւ թոշակի անցնելուց հետո:

«Եթե աշխատանքի ժամանակ անընդհատ անհրաժեշտ է մտածել, վերլուծել, ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ այլ բարդ խնդիրներ լուծել, ապա ճանաչողական կարողությունները այդպիսի մարդկանց մոտ բարձր են լինում ոչ միայն աշխատելու ժամանակ, այլեւ թոշակի անցնելուց հետո»,- ասում է Գվենիտ Ֆիշերը՝ Կոլորադոյի պետական համալսարանից, հաղորդում է Newmax Health-ը:


Իրենց հետազոտության համար Ֆիշերը եւ իր գործընկերները վերլուծել են տվյալներ Health and Retirement Study (առողջություն եւ անցում թոշակի) ծրագրից, որը ծերացման ազգային ինստիտուտի եւ Միչիգանի համալսարանի միջեւ համագործակցության ծրագիր է:


Ծրագրին մասնակցել են 4182 չափահաս մարդիկ, որոնք աշխատել էին 10 տարիների ընթացքում եւ թոշակի անցել հետազոտության 18-ամյա շրջանում՝ 1992-ից 2010 թվականներին: Հետազոտությունը սկսելու պահին նրանց տարիքը կազմել է 51-61 տարեկան:


Ըստ հետազոտության տվյալների՝ մտավոր աշխատանքով զբաղված մասնակիցները ավելի հակված են պահպանելու մտքի սրությունը եւ պարզությունը թոշակի անցնելուց հետո, եւ նրանց մոտ դիտվում է հիշողության ավելի դանդաղ անկում, քան այն մասնակիցների մոտ՝ ում աշխատանքը ավելի քիչ է կապված մտավոր գործունեության հետ:

Նույն շարքից