Գլխավոր Ռազմական 

Մենք բավարարված ենք ՆԱՏՕ-Հայաստան զարգացումներով. Շտեֆեն Էլգերսման

analitik.am

Շաբաթվա սկզբին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, հանդիպում եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, որի նպատակն էր վերանայել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործունեության ծրագրի գործընթացը: Այս մասին «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, հեռանկարներ, մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսման:

«Մենք բավարարված ենք ՆԱՏՕ-Հայաստան զարգացումներով: Ունենք համագործակցության քսան տարվա պատմություն: Սա երկար, ավանդական հարաբերությունների վկայությունն է: Հայաստանը պարտավորություններ է վերցրել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ միջոցառումներին Աֆղանստանում և այլն: Հաշվի առնելով ՀՀ անվտանգության մարտահրավերները, իսկապես, Հայաստանի մասնակցությունը տպավորիչ է»,- նշեց Շտեֆեն Էլգերսմանը:

Ըստ նրա՝ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին հասել է բարձրագույն մակարդակի:

Շտեֆեն Էլգեսմանն ասաց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակումից ի վեր անվտանգության իրավիճակը համեմատած վատթարացված է: «Սա պետք է լինի մեր համագործակցության կիզակետում: Ենթադրում եմ, որ հուլիսի գագաթնաժողովը ուղղված կլինի»,- հավելեց նա՝ ավելացնելով, որ մասնավորապես Արևելյան Եվրոպայում, կարծիքների համաձայն, ՌԴ-ն ապակայունացնող դեր է խաղում:

«Մյուս հարցը, որը մեզ անհանգստացնում է. հարգանքի, սուվերենության նկատմամբ բացակայությունն է՝ հարևան երկրների նկատմամբ: Մենք կարծում ենք, որ սա կարող է տանել դեպի սառը պատերազմի: Սա մի հարց է, որը մեզ համար դժվարություններ է առաջացնում: ՌԴ պաշտպանության բյուջեն բարձրանում է, բաց մենք այս ամենով հանդերձ շարունակում ենք ՌԴ հետ մեր հարաբերությունները: Չգիտենք՝ ինչպես պատասխանել սրան, բայց աշխատում ենք այս ուղղությամբ»,- հայտարարեց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատուն:

Էլգեսմանը նկատեց, որ ՆԱՏՕ-ն պետք է շարունակի հարգել հիմնարար հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի հետ, շարունակել բաց երկխոսությունը: «Իհարկե, սա ստեղծում է դժվարին իրավիճակ Հարավային Կովկասի պետությունների համար»,- հավելեց նա:

Հայաստանում, նրա փոխանցմամբ, աշխատանք է տարվում հաջորդ գործողությունների համար: Հավաքում ենք կարծիքներ, առաջարկներ: Երկու սկզբունք, ամեն դեպքում, պետք է մնա: Առաջինը՝ հարգանքն է: ՆԱՏՕ-ն հարգում է ՀՀ ընտրությունը, Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի ընտրությունը: Նույնն էլ ՌԴ-ի նկատմամբ է: Երկրորդը՝ հաշվի ենք առնում ցանկությունները, անհատական ցանկությունները: Հայաստանին անհրաժեշտ է լինել պրոակտիվ»,- եզրափակեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նույն շարքից