Հայաստան Քաղաքականություն 

Նորաստեղծ կուսակցությունները խուսափում են սոցիալ-դասակարգային բովանդակությունից․ Լևոն Շիրինյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 30-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նորաստեղծ կուսակցություններին, նշեց, որ դրանք խուսափում են սոցիալ-դասակարգային բովանդակությունից, չեն ասում, թե ում վրա են հենվելու, ինչ են անելու և այլն.

«Սա գործիքակազմ է ինչ-որ մեկի ձեռքում, ով ցանկանում է խորհրդարան գալ: Իսկ ընդհանրապես պետք է ասել, որ երկրում չկա արդյունաբերություն, գյուղատնտեսություն, երկրի սոցիալ-տնտեսական կյանքը չի կարգավորվում, մտավորականը կիսաշփոթ վիճակում է, ուստի քաղաքական կյանքը կազմակերպվում է ըստ հայեցողությանը»:

Քաղաքագետը խոսեց նաև խորհդարանական համակարգի մասին՝ նշելով, որ ինքը դեմ է խորհրդարանական հանրապետություն ունենալուն, քանի որ նախագահի ինստիտուտի բացակայության պայմաններում օտարերկրա գործակալները կարող են շատ ակտիվ աշխաատել խորհրդարանում, բարդ կլինի հասկանալ, թե ովքեր են հայտնվում այնտեղ և ում շահերն են պաշտպանելու:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո գերագույն հրամանատարի հարցը կարծես թե այնքան էլ հստակեցված չէ, ինչը ստեղծված իրավիճակում առավել վտանգավոր է դառնում Շիրինյանը պատասխանեց, թե դեռ այդ բարեփոխումների մեկնարկի ժամանակ է խոսել այդ մասին.

«Երբ բարեփոխումների գործընթացը նոր էր մեկնարկում, ես հարց բարձրացրեցի՝ թե ինչ երաշխիքներ կան, որ երկրում կյանքն այնքան լավ կլինի, որ հնարավոր կլինի մի համակարգից անցում կատարել մյուսին: Բայց քանի որ որոշեցին դա անել և անում են, ես կարծում եմ, որ պետք է գոնե ընտրել գերմանական մոդելը: Խոսքս վերաբերում է կանցլերական դեմոկրատիային, որտեղ կանցլերը գրեթե նույն լիազորություններն ունի, ինչ՝ նախագահը: Իսկ մերոնք անընդհատ խոսում են Իսրայելի մասին, որտեղ պետության գլխին կանգնած է սիոնիզմը, որը կհանի ցանկացածի աչքերը, ով կորոշի պետության դեմ ինչ-որ բան անել, ինչը չի լինելու Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է գերագույն-գլխավոր հրամանատարին, ապա այդ պարտականությունը կատարելու է վարչապետը, ով ունենալու է հատուկ կաբինետ, որը զբաղվելու է անվտանգության հարցերով»:

Նույն շարքից