Վերլուծական 

Ինչու են հայաստանյան քաղաքական ուժերը հրաժարվում ղարաբաղյան հարցում պատասխանատվությունից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին կյանքում Սանկտ Պետերբուրգի Սարգսյան-Ալիև հանդիպումն արտացոլվեց միայն Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման կոնտեքստում, իսկ բովանդակային իմաստով սանկտպետերբուրգյան հանդիպումն ինչպես և Սարգսյան-Ալիև բոլոր գագաթնաժողովները, այն մնաց Հայաստանի ներքաղաքական կյանքին անհաղորդ, կամ ներքաղաքական կյանքը մնաց այդ հանդիպմանն անհաղորդ:

Հայաստանի քաղաքական ուժերը, դրանց հիմնական մասը, որ ներկայացված է խորհրդարանում, բացահայտորեն հրաժարվել են այդ հարցում որևէ պատասխանատվությունից։ Այս հանգամանքը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանություններին չխանգարելու, միասնականության, համախմբման և այդ կարգի այլ բնորոշումների դրսևորում, որոնք հատկապես բուռն վերելք ապրեցին ապրիլյան պատերազմի հիմքի վրա: Իրականում, սակայն, այդ ամենը ընդհանրացվում է մեկ բառով՝ արդարացում:

Հայաստանի քաղաքական ուժերն այդպիսով արդարացնում են իրենց ղարաբաղյան հարցում պատասխանատվությունից հրաժարվելու համար: Այդ պատասխանատվությունը բարդված է իշխանությունների վրա, և այստեղ հիմնական մոտիվն իհարկե ոչ այնքան չխանգարելն է, որքան չխառնվելը: Վերջին հաշվով, անգամ չխանգարելը պետք է ունենա հստակ ձևակերպում: Այսինքն, չեն խանգարում ինչի՞ն, կամ, ի՞նչն է, որ կարող է առաջացնել խանգարելու կարիք: Ի վերջո, սա մի խնդիր է, որը չի կարող ապրիորի ենթակա լինել չխանգարելուն կամ չխանգարվելու ենթակա լինել: Վերջին հաշվով, խանգարել-չխանգարելը որոշելու համար պետք է հստակ գիտենալ, թե ինչին է, որ չես պատրաստվում կամ պատրաստվում ես խանգարել: Որովհետև, գուցե կա մի բան, որին պետք է խանգարել: Ավելին, գուցե իշխանություններն իրենք կարող են ուզենալ, ինչ-որ առումով, որ քաղաքական ուժերը խանգարեն իրենց, ընդդիմադիր ուժերը խանգարեն իրենց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից