Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որքան հնարավոր է շուտ պետք է սկսեն բանակցությունները. ԵԱՀԿ ՄԽ

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պետք է որքան հնարավոր է շուտ  սկսեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Համբուրգում տեղի ունեցած հանդիմամ արդունքում և ոչը

«Համանախագահ երկրները հանդիպում կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, երբ վերջիններս պատրաստ կլինեն: Մենք վստահ ենք, որ նախագահները պետք է որքան հնարավոր է շուտ սկսեն բանակցությունները: Համանախագահների հովանու ներքո նախագահների միջև չընդհատվող և ուղիղ երկխոսությունը շարունակում է մնալ կարևորագույն գործոնը խաղաղ գործընթաացի առաջընթացի և վստահության ամրապնդման գործում»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն

Համանախագահները նաև իրենց անհանգստությունն են հայտնել շարունակվող միջադեպերի մասով: Նրանք դատապարտել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը. «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, իսկ անմեղ մարդկանց  շրջանում զոհերն ու վիրավորները արդարացում չունեն: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել է հավատարմությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին: Մենք նաև կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 1994-95 թվականներին հրադադարի մասին համաձայնագրերին»:

Բացի դրանից, համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին պահպանել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել Վիեննայում և Պետերբուրգում նախագահների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ. «Մենք կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, այսինքն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգեր ինքնորոշման իրավունքի սկզբունքներով»:

Հայտարարության մեջ նաև հիշեցում կա համանախագահ երկրների նախագահների առաջարկությունների մասին, որոնք վերաբերում են ինչ-որ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելուն, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներին, Հայաստանն Արցախին միացնող միջանցք ստեղծելուն. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, փախստականների ազատ տեղաշարժին, անվտանգության միջազգային երաշխիքներին՝ ներառյալ խաղաղապահ օպերացիաները:

Նույն շարքից