Վերլուծական 

Հայաստանի թանգարաններն ավելացել են, բայց գեղանկարչական աշխատանքները 136 հազ. 251-ով նվազել. ինչո՞ւ

analitik.am

Այսօր և վաղը, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքն այցելուների համար կլինի անվճար։ Մշակութասեր հասարակության համար սրանք տարվա ամենահաճելի օրերից են: Այս առիթով Analitik.am-ը, որոշեց անդրադառնալ թանգարանային գործունեության վիճակագրական պատկերին: Ուսումնասիրելով վերջին 10 տարիների վիճակագրությունը, որը տրամադրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, պարզ դարձավ, որ Հայաստանում գործող թանգարանների թիվը, 2003-ի համեմատ, ավելացել է 19-ով: 2013 թվականի տվյալներով՝ ՀՀ-ում գործում է 104 թանգարան, որից 65-ը Երևանում:

 

Նույն տարիների վիճակագրությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանի թանգարանների գեղանկարչական աշխատանքները տարիների ընթացքում զգալի պակասել են, ինչի արդյունքում ունենք հետևյալ պատկերը՝

 

2003 թվական՝ 178 հազ. 997 գեղանկարչական աշխատանք

 

2004 թվական՝ 178 հազ. 300

 

2005 թվական՝  178 հազ. 700

 

2006 թվական՝ 191 հազ. 400

 

2007 թվական՝  110 հազ. 600

 

 2008 թվական՝  108 հազ. 379

 

2009 թվական՝  44 հազ. 20

 

2010 թվական ՝ 37 հազ. 156

 

2011 թվական՝ 41 հազ. 244

 

2012 թվական՝ 41 հազ. 977

 

2013 թվական՝  42 հազ.  746

 

 

Այսպիսով, մաթեմատիկական պարզ հաշվարկով՝  վերջին 10 տարում Հայաստանի թանգարաններից պակասել է 136 հազ. 251 գեղանկարչական աշխատանք կամ դրանց թիվը պակասել է ավելի քան 4 անգամ: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են պակասել թանգարանների գեղանկարչական աշխատանքները, եթե տարիների ընթացքում թանգարանների թիվն աճել է: Այս հարցով Analitik.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից և ՀՀ ԱՎԾ-ից տեղեկություն ստանալու հարցումներ է պատրաստել, որոնց պատասխաները կհրապարակի ստանալուն պես: Իսկ մինչ այդ զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից:

 

 

Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում նվազել են նաև Հայաստանի թանգարաններում գտնվող կիրառական արվեստի առարկաների թիվը՝ 30 հազ. 907-ով (2013 ցուցանիշը համեմատած 2003-ի հետ):

 

 

Սեդա Հերգնյան

 

Նույն շարքից