Վերլուծական Քաղաքականություն 

Եռակողմ համաձայնություն

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծման պայմանագիրը: Երեք պետությունների ազգային խորհրդարանները պայմանագրի վավերացումը պետք Է ավարտեն մինչև 2014 թվականի վերջը, և 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել:  Փորձագետների  կարծիքով՝  ԵԱՏՄ –ն Մոսկվային կօգնի շրջանցել Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն, սակայն միևնույն ժամանակ Արևմուտքը զգուշանում է երկրորդ ԽՍՀՄ-ի ստեղծումից:

 

 «Պայմանագրի պատրաստման աշխատանքնները  սկսվել Էր 2011 թվականի նոյեմբերին, երբ երեք երկրների նախագահները հռչակագիր ընդունեցին եվրասիական տնտեսական ինտեգրացման վերաբերյալ: Այսօր մենք միասին ստեղծում ենք հզոր կենտրոն, ռեգիոնալ ուժեղ շուկա, որը համախմբում է 170  միլիոն մարդ»,- նիստի ժամանակ հայտարարեց Նուրուսուլթան Նազարբաևը, ով դեռևս 1990-ականների կեսերին էր առաջ քաշել ԵԱՏՄ ստեղծելու գաղափարը:  

 

 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծման պայմանագրի ստորագրումից առաջ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պատվիրակություններին «հաջողվել է լուծել բոլոր անհամաձայնությունները»:  Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նիստի  ժամանակ հայտարերեց, որ դեռ հնարավորություն  կա, որպեսզի  ԵԱՏՄ-ի հարցով բոլոր պայմանները  մասնակցող երկրների համար ավելի հարմար և ձեռնտու դարձնեն և գան փոխհամաձայնության. «Լինելով անկեղծ և վստահելի գործընկեր՝ Բելառուսը չի կարող այնպիսի քայլ անել, որը կվնասի մյուս երկրններին, մենք այս մասին դեռ կխոսենք Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ»,-նշել է նա:  Լուկաշենկոն միևնույն ժամանակ շեշտել է,  որ Մինսկը ԵԱՏՄ-ի հարցով քննարկումների ժամանակ պահանջել է Բելառուսի համար որոշ զիջումներ և բոնուսներ. «ԽՍՀՄ-ը քանդվեց, երբ դրա հանրապետությունները հանկարծ որոշեցին, որ իրենք ինչ-որ մեկին են ուղղակի կերակրում, իսկ անկախություն ձեռք բերելով, ավելի լավ կկարողանան ապրել: Այժմ նորից նույն իրավիճակն է ստեղծվում և արժի լավ մտածել այս հարցի շուրջ»,-ասել է նա:

 

Նշենք, որ վերջին շրջանում Բելառուսը հաճախ է դժգոհ մնում և պետք է նշել, որ Լուկաշենկոն վերջերս բարեկամական հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի նախկին նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովի հետ, այնուհետև Պյոտր Պորոշենկոյին շնորհավորողներից առաջինն է եղել,  Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեներն էլ  անվանել էր որևիցե  նշանակություն չունեցող:

 

 

 

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ԵԱՏՄ պայմանագրի վերաբերյալ աշխատանքները սկսվել էին դեռևս 2011-ից: Այդ ժամանակ  էլ հենց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները որոշում ընդունեցին ԵԱՏՄ ստեղծելու:

 

ԵԱՏՄ պայմանագրի ստորագրումը հստակ ցույց է տալիս դրանում ընդգրկված երկրների  քաղաքական և տնտեսական շահերը: երբ Արևմուտքը Ռուսաստանի վրա հեղեղի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, վերջինս կարող է շատ հեշտությամբ հաղթահարել այդ դժվարությունները, այն դեպքում, երբ Ուկրաինայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը, այս ամեն ինչը իրագործելը դառնում է ավելի հեշտ:  Ռուսաստանը ձգտում է  իրեն շրջապակել բարեկամ պետություններով և այս կերպ տնտեսական ինտեգրացիայի մեծ ձեռքբերում է ունենում՝  ստեղծելով ազատ առևտրային կենտրոն: Իհարկե, Ռուսաստանը ստիպված է եղել գնալ շատ զիջումների՝ ազատ առևտրային գոտի ստեղծելու հարցում: Սակայն վերջինս այդ քայլին է գնացել, քաջ գիտակցելով, որ ԵԱՏՄ-ն մեծ հաջողություն կբերի Ռուսաստանին: Այժմ միայն հարցականի տակ է դրվում, արդյոք Ռուսաստանը իր գործընկեր պետություններից կստանա  անկեղծ փոխհարաբերություններ և փոխըմբռնում: Այս ընթացքում, իհարկե, Արևմուտքը կփորձի խոչընդոտել այս կառույցի ստեղծմանը:

 

ԵԱՏՄ-ն մոտ ապագայում կարող է ունենալ երկու նոր մասնակից. Հայաստանի և Ղրղզստանի նախագահներն իրենց ցանկությունն են հայտնել միանալ այս կառույցին: Սերժ Սարգսյանը, ով Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ նիստին, ցանկություն հայտնեց միանալ Եվրասիական միությանը մինչև հունիսի 15-ը, որպեսզի Հայաստանը մինչև 2015 թվականը նույնպես դառնա ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ:

 

Պետք է նշել, որ Ղրղզստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին կփրկի իր տնտեսությունը, քանի որ այդ երկրի տնտեսությունն այժմ շարունակում է լինել շատ վատ վիճակում: Սակայն հարց է առաջանում, արդյոք Ղրղզստանը ունա՞կ է կատարել բոլոր կետերը, որոնք առաջադրված են ԵԱՏՄ պայմանագրով:

 

Իսկ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ուղեկցվում է մի շարք քաղաքական խնդիրներով՝ կապված Ադրբեջանի հետ: Ադրբեջանը չի ցանկանում անդամակցել այս կառույցին, սակայն Հայաստանին էլ չի ցանկանում  շանս տալ միանալու ԵԱՏՄ-ին: Այդ պատճառով էլ այն ճնշում է Բելառուսին և Ղազախստանին, որպեսզի վերջիններս Ադրբեջանի շահերից հանդես գան և թույլ չտան, որպեսզի Հայաստանը անդամակցի ԵԱՏՄ-ին: Սակայն, հնարավոր է, որ Ռուսաստանն այս հարցում կարողանա փրկել իրավիճակը և Հայաստանին աջակցի Եվրասիական միություն ընդգրկվելու հարցում:

 

 

Նույն շարքից