Վերլուծական Քաղաքականություն 

Աշնանը Վաշինգտոնը ծրագրել է «Կովկասյան պայթուն»

analitik.am

Ինչպես հայտնում  է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը,   Թուրքիայի  ցանկությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց  ՌԴ Նախագահ Վլադիրմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետի միջև: Նրանք քննարկել են միջազգային խնդիրներ, Ուկրաինայի դեպքերը և երկու երկրների հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք  հարցեր: Պուտինը մեծ անհանգստություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող հատուկ գործողությունների առիթով, նաև հույս է հայտնել, որ նոր իշխանություններին կհաջողվի կայունացնել երկրի իրավիճակը:

 

Իր հերթին Էրդողանը դրական է գնահատել ՌԴ նախագահի ընդունած որոշումները ղրիմցի  և թաթար ժողովրդին վերաբերող հարցերում: Քննարկվել է նաև Սիրիայի իրավիճակը, Էրդողանը և Պուտինը անընդունելի են համարել ռադիկալների հետ  որևիցե հարաբերությունների ստեղծումը, մասնավորապես՝ «Ալ-Քաիդայի» :

 

 

Քննարկված հարցերի շղարշի տակ դժվար է գուշակել, թե Էրդողանին ի՞նչն էր ստիպել հեռախոսազրույց ունենեալ ՌԴ Նախագահի հետ: Սակայն միանգամից աչք է ծակում, որ թուրքական կողմը անմիջապես Ռուսաստանի Նախագահի հետ կապ հաստատեց Աստանայում տեղի ուենցած ԵԱՏՄ նիստից հետո: Եվրասիական միության պայմանագրով նախատեսվում է, որ ազատ առևտրային գոտի կստեղծվի Եվրոպայի և Ասիայի միջև և  Եվրասիական միության դռները բաց են ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրների համար, այլև  բոլոր այն երկրների, ովքեր կցանկանան անդամակցել:

 

Հայտնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան նազարբաևը հայտնել էր, որ Թուրքիան նույնպես ցանկություն է հայտնել անդամակցել Եվրասիական միությանը: Սակայն, պետք է նշենք, որ նա Աստանայի նիստի ժամանակ այդ թեմային չանդրադարձավ, չնայած նշեց, որ ապագայում հնարավոր է, որ Իսրայելն ու Հնադկաստանը նույնպես ԵԱՏՄ-ին անդամակցեն:

 

 

Հիշեցնենք, որ Եվրասիական միությանն անդամակցող երկրները երաշխավորում են ապրանքների ազատ փոխանակում, կապիտալի և աշխատուժի փոխանակում, անդամակցող երկրների տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկային, տրանսպորտի, քաղաքական ոլորտներում  նախապես պայամնավորված ծրագրերի իրականացում,  ազատ փոխհարաբերությունների զարգացում, սակայն, եթե Թուրքիան որոշի անդմակցել Եվրասիական միությանը, ապա վերջինս ստիպված է լինելու փոխել իր քաղաքականութունը: Հաշվի առնելով, որ մոտ ապագայում ԵԱՏՄ անդամ է դառնալու Հայաստանը, ապա շատ բան կարող է փոխվել Թուրքիայի քաղաքականության մեջ: Այս ամեն ինչի հետ Անկարան պետք հաշվի նստի, ինչպես գրում է «Zaman» թերթը. «....որոշ փոփոխությունների հետ կապված, եվրախորհրդարանի ընտրություներից հետո, որի արդյունքում ուժեղացան եվրոպամետների դիրքերը, Թուրքիան ապագա 5 տարում զրկված է լինելու ԵՄ անդամ դառնալուց»:  Դրա հետ մեկտեղ, ձևավորվող հզոր առևտրային գոտի, որտեղ ներգրավված է լինելու 170 միլիոն մարդ, որը շատ մոտ և միևնույն ժամանակ հեռու է  Թուրքիայի հետաքրքրություններից: Բայց, մի նուրբ հարց կա, Թուրքիան, եթե անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա ստիպված է լինելու հաշվի նստել նաև Հայաստանի հետարքրությունների հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ քննարկվում էր Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հարցը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստան-Թուրքիա սահամնը բացվի, սակայն Անկարան այդ քայլին չգնաց: Այժմ նույն բանը կարող է տեղի ուեննալ, սակայն այս դեպքում  այլ ուժերի ճնշմամբ:

 

Ամբողջ խնդիրն այն է, որ Արևմուտքը Թուրքիայի և Ադրբեջանի  միջոցով փորձում է խառնվել նաև այս գործընթացին: Թուրքիան մի ճգնաժամից անցնում է մեկ այլ ճգնաժամի, Էրդողանն էլ վերջերս հայտնեց, որ Թուրքիայում վերջերս կուռուպցիայի հետ կապված սկանդալները տեղի են ունեցել արտաքին ուժերի ձեռքով, որն ուղղված էր թուլացնելու երկրի իշխանությունների դիրքը և երկրում իրականացնել հեղափոխությոն:

 

 

Իսկ վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը Բաքվին  սպառնաց նոր «Մայդանով»: Ամբողջ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ին և Արևմուտքին չհաջողվեց Թուրքիայում և Կովկասի այլ երկրներում ստեղծել իրենց «ժողովրդավարական» համակարգը:

 

 

Եթե վերլուծենք ռուս-թուրքական հարաբերությունները, ապա անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ  երկու երկրները ունեն անհամաձայնություններ, ինչպես Կովկասում, այնպես էլ Սիրիայում և այժմ նաև Ուկրաինայի հարցում: Սակայն Թուրքիան և Ռուսաստանը որոշ հարցերում ունեն ընդհանուր հետաքրքրություններ և այդ պատճառով էլ դեռևս չեն պատրաստվում վեջ դնել դիվանագիտական հարաբերություններին: Բացի այդ Թուրքիայի իշխաննությունները անընդհատ  հայտարարում են Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած  դիրքի մասին և դրա իրավունքն ունեն, քանի որ այօր Թուրքիան այնպիսին չէ, ինչպիսին էր 10  տարի առաջ:

 

Եթե վերադառնանք Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցին, ապա տեղին է նշել, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից նոր օրենք էր ընդունվել «2014 թվականի գործողություններ Ռուսաստանի ագրեսիայի նկատմբ» անվանումով: Այս սցենարում, փորձագետները կարծում են, որ Թուրքիայի դերը  Ռուսաստանի տարածաշրջաններում անկայունության ստեղծումն է: Այժմ ցանկանում են այդ գործընթացում ներառել նաև Ադրբեջանին և Հայաստանին:


Փորձագետները կարծում են, որ աշնանը պետք է  սպասել «Կովկասյան  պայթունին», թե ինչքանո՞վ է դա հնարավոր, ցույց կտան հետագա զարգացումները....:

 

 

Նույն շարքից