Վերլուծական Քաղաքականություն 

Կրեմլի քաղաքականությունը նպաստում է ուկրաինական ծայրահեղ ազգայնական ուժերի ամրապնդմանը երկրում

analitik.am

Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները բացահայտեցին մի շարք կարևոր հանգամանքներ:  Այն, որ երկրի նախագահ կդառնա մեծահարուստ օլիգարխ Պետրո Պարաշենկեն շատերի մոտ կասկած չէր հարուցում, սակայն ընտրությունների արդյունքում ի հայտ եկան ուշագրավ փաստեր: Այսպես, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում Կիևի իշխանություններին որոշ չափով հաջողվեց իրականացնել ընտրություններ: Դոնեցկի մարզի 34 տարածքային ընտրական տեղամասերից բացվել էին 16-ը, իսկ Լուգասնկում՝ 12-ից 2-ը, անգամ ռուսական կողմն է ընդունում ուկրաինական պաշտոնական տվյալնները, որի համաձայն մարզերի 7 միլիոնանոց բնակչության ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 15%-ից ավելի մասնակցել էին ընտրություններին: Սա նշանակում  է, որ արևելյան շրջաններում երկրի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ միասնականի կարիք չկա: Լուգանսկի և Դոնոցկի ինքնահռչակ իշխանությունները հայտարարում էին, որ մայիսի 11-ին կայացած պետական ինքնիշխանության վերաբերյալ հանրաքվեում բնկաչության 80% -ը կողմ է քվերակել, սակայն պարզ չէ, թե կողմ քվեարկածաներն ինչ են հասկանում պետական ինքնիշխանության տակ, արդյոք բոլորը կողմ են Ուկրաինայի հարավ-արրևելյան շրջանների միավորումը Ռուսաստանի հետ, թե՞ ձգտում են ձեռք բերել քաղաքական և տնտեսական լայն լիազորություններ՝ թուլացնելով երկրամասերի կախվածությունը կենտրոնական իշխանություններից, սակայն մնալով մեկ միասնական պետության կազմում Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված ժովորդական հանրապետության ներկայացուցիչները հանրաքվեից հետո սխալմամբ կարծում էին, թե կկրկնվի Ղրիմի սցենարը, սակայն նման բան տեղի չունեցավ մի շարք պատճառներով:

                          

Ի տարբերություն Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի անջատողական ուժերը չեն վերահսկում մարզերի ամբողջ տարածքը, որը թույլ է տալիս ուկրաինական զինված ուժերին ազատ տեղաշարժեվել շրջաններում, չունեն ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանական մարմիններ: Կարելի է ասել, որ տվյալ շրջաններում տիրում է երկիշխանություն, որտեղ մեծ հաշվով ժողովուրդն անմասն է, անջատողական ուժերին զուգահեռ գործում են Կիևից նշանակված պաշտոնյաները, ինչպիսիք է Դոնեցկի նահանգապետը, իսկ իրավապահ մարմինները փորձում են պահպանել չեզոքություն: Դրա հետ մեկտեղ  Կրեմլը պաշտոնապես չճանաչեց մարզերում իրականացված հանրաքվեների արդյունքները՝ երկդիմի իրավիճակ ստեղծելով անջատողականների համար, սակայն ռուսաստանյան քաղաքական էլիտան ակտիվորեն քարոզում է Ուկրաինիայի հարավ-արևելյան 8 մարզերում ստեծել Նովոռուսիա պետական կազմավորումը, որը կմիավորվի Ռուսաստանին:

 

 Մոսկվայի նման բացահայտ ծավալապաշտական քաղաքականությունը նպաստում է ուկրաինական աջ ծայրահեղ ուժերի հզորացմանն ու դիրքերի ամրապնդմանը, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների, որը տեղի ունեցավ մայիսի 2-ին Օդեսայում: Ուկրաինայի թուլացած իշխանությունները չկարողանալով հենվել բարոյալքված բանակի վրա և դիմեցին ծայրահեղականների և օլիգարխների օգնությանը՝ անջատողականների և դաշնայնացման կողմնակիցների դեմ պայքարում:

Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ իրականացրած սպանդն այստեղ նույնպես կասեցրեց  պետական ինքիշխանության հանրաքվեի անցկացումը: Այն իրականացրեցին ծայրահեղականները՝ կենտրոնական իշխանությունների թողտվությամբ և որոշ աղբյուրների համաձայն՝ Դնեպրոպետրովսկի նորանշանակ նահանգապետ օլիգարխ Իգոր  Կալամոգսկու օժանդակությամբ: Վերջինս իր ֆինանսական միջոցներով ստեղծում է զինված ջոկատներ, որոնք պայքարում են անջատողականների և դաշնայնացման կողմնակիցների դեմ:

 

Պաշտոնական Կիևի համար անընդունելի է Մոսկվայի կողմից առաջ քաշած երկրի դաշնայնացման գաղափարը, քանի որ այն ընկալվում է պետության մասնատման և ինքիշխանության կորստի հետ: Այդ իսկ պատճառով Կիևի իշխանությունները ստիպված են դիմել ծայրահեղ ուժերի օգնությանը: Իր հերթին Կրեմլը, թեժ պահելով իրավիճակը Լուգանսկում և Դոնեցկում, փորձում է պարտադրել Կիևին նստել բանակցային սեղանի շուրջ անջատողական ուժերի հետ դաշնայնացման հարցում, որի դեպքում Մոսկվան իր լիակատար վերահսկողությունը կհաստատի երկրի հարավ-արևելյան 8 մարզերում:

 

Այս քաղաքականության տրամաբանական շարունակությունը հանդիսացավ մայիսի 25-ի երեկոյան անջատողականների կողմից Դոնեցկի օդանավակայանի գրավումը, որը պատճառ դարձավ ռազմական գործողությունների ակտիվացմանը: Կրեմլի քաղաքականությունը ոչ միայն նպաստում է ծայրահեղ ուժերի ակտիվ գործողություններին, այլ նաև Կիևին նետում է ԱՄՆ-ի գիրկը, որի մեջ են տեսնում  ուկրաինական իշխանությունները երկրի տարածքային ամբողջականության և անկախության երաշխիքն ու գրավականը:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից